2006թ. Հուլիս-Հոկտեմբեր Բազմաբնակարան շենքի կառավարում և պահպանում — փուլ 1 (Շենքը տրամադրվել էր փախստականներին ՄԱԿ-ի Փախստականների գծով գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից)

2006 թ. վերջին նոր բնակելի շենք տրամադրվեց 40 փախստական ընտանիքների `որպես մշտական կացարան։ Շվեյցարիայի համագործակցության կազմակերպությունը Ուրբան հիմնադրամին առաջարկեց ստեղծել բնակիչների ինքնակառավարման մոդել՝ ապահովելու շենքի արդյունավետ և երկարատեւ պահպանումը:Սա եռափուլ ծրագրի 1-ին փուլն էր: Ծրագրի նպատակն էր տալ տարրական գիտելիքներ բազմաբնակարան շենքերի կառավարման և պահպանման վերաբերյալ Գորիս` բնակարանամուտ տոնած 40 փախստական ընտանիքներին: Շենքում ստեղծվելիք ապագա համատիրության համար մշակվեց ԲԲՇ կառավարման և պահպանման ձեռնարկ:

Ֆինանսավորող կազմակերպություն. Շվեյցարիայի համագործակցության կազմակերպություն

Երկրներ/մարզեր/համայնքեր. Հայաստան, 1 մարզ (Սյունիք), 1 քաղաք (Գորիս)

Շահառուներ.40 փախստական ընտանիք (շուրջ 150 մարդ), 1 համատիրություն