Նոյեմբեր 2022թ — նոյեմբեր 2025թ ԱՄՆ ՄԶԳ/«CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում»

Ծրագրի նպատակն է. մեծացնել Ախուրյան խոշորացված համայնքի կարողությունները և կայունությունը՝ իր զարգացումն առաջ տանելու համար։

Ծրագրի խնդիրներն են՝
- Ամրապնդել Ախուրյան համայնքի կարողությունները և հանձնառությունը՝ առաջնորդելու իր զարգացումը շարունակական ուսուցման, տեղական առաջնահերթությունների բացահայտման և դրանց արձագանքման միջոցով:
- Ընդլայնել Ախուրյան համայնքի որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների ներգրավվածությունը և վերահսկողությունը՝ բնակավայրերի մոբիլիզացման միջոցով, համալրելով վերջիններս մասնակցային որոշումների կայացման և մոնիտորինգի գործիքներով:
Ծրագրի գործողությունները․
Գործողություն 1.1. «Տեղական առաջնորդների թիմի/խմբի» ստեղծում։
Գործողություն 1․2. Տեղական ղեկավարների ներգրավմամբ և տեղական ցանցի աջակցությամբ համայնքային ակտիվների քարտեզագրման իրականացում:
Գործողություն 1.3. «Տեղական աշխատողների ակադեմիայի» հիմնում (ALW):
Գործողություն 1․4. Բնակավայրերում Տեղական Ղեկավարվող Զարգացման Կենտրոնների (ՏԶԿ/LLD) հիմնում։
Գործողություն 1․5. ՏԶԿ/LLD մոդելների փորձարկում։
Գործողություն 2․1. Համայնքային բնակավայրերի մոբիլիզացում՝ տեղական զարգացումը խթանելու համար։
Գործողություն 2․2. Լավ կառավարման խթանում հանրային շարունակական մոնիտորինգի և վերահսկողության միջոցով։
Ֆինանսավորում: ԱՄՆ ՄԶԳ
Իրականացում․
Հիմնական գործընկեր․ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպություն
Գործընկերներ․ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամ, Հայկական Կարիտաս, Կանայք հանուն զարգացում ՀԿ, Կոմպաս ՀԿ
Շահառուներ․ Ախուրյան բազմաբնակավայր համայնք և բնակավայրեր․ Ախուրյան, Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կառնուտ, Կամո, Հովիտ, Ջրառատ, Ազատան, Գետք, Երազգավորս, Ղարիբջանյան, Ախուրիկ, Առափի, Բայանդուր, Ոսկեհասկ, Հայկավան, Բենիամին, Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Հովունի, Քեթի, Պոչարաշեն, Հացիկ, Շիրակ, Ջաջուր, Կարմրաքար, Լեռնուտ, Մեծ Սարյար, Կրաշեն, Ջաջուռավան, Մայիսյան, Հացիկավան, Ախուրյան, Կայարան։



