Հունիս 2020թ․- Մայիս 2022թ․ BeECO․ Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ գործողություններ Սևծովյան ավազանում
Ծրագիրը (https://www.be-eco.ro/en_US/) խթանեց Սև ծովի ավազանի շրջակա միջավայրի պաշտպանությունը՝ կրթության, իրազեկման և գետերի ու լճերի մաքրման արշավների միջոցով՝ գետերում և լճերում աղբի քանակը նվազեցնելու նպատակով:

Ծրագրը հաջողությամբ բարելավեց հանրության իրազեկումը և կրթությունը գետերի և լճերի աղտոտման խնդիրների մասին՝ կազմակերպելով 8 համատեղ տեղեկատվական սեմինար և 25 կրթական դասընթաց գործընկեր երկրների դպրոցներում և համալսարաններում: Ծրագիրը նաև կազմակերպեց գետերի և լճերի առփնյա տարածքներում ապօրինի աղբաթափման ու աղբավայրերի կրճատմանն 4 կլոր-սեղան քննարկումներ՝ Գալաթիում, Կահուլում, Քութաիսիում և Երևանում:
Ի լրումն՝ ծրագիրը խթանեց 3 բաղադրիչների՝ նվազեցում, կրկնօգտագործում և վերամշակում, կիրառումը աղբահանության կառավարման մեջ՝ անցկացնելով կարողությունների բարելավման 5 սեմինարներ: Ծրագրի շրջանակում կազմակերպվեց գետերի մաքրման 4 համատեղ արշավներ և գործողություններ՝ Գալաթիում, Կահուլում, Քութաիսիում և Երևանում:
Ծրագիրը նաև խթանեց համայնքներում գործարարների, հասարակական կազմակերպությունների և տեղական իշխանությունների համագործակցությունը։ Գետերի և լճերի ափամերձ տարածքներում աղբի դեմ պայքարելու նպատակով ծրագիրը ստեղծեց համայնքային 4 հսկիչ խումբ
Ֆինանսավորող․ ԵՄ Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագիր
Իրականացնողներ․ ACTEDJ Ռումինիա, Ուրբան հիմնադրամ, Հայաստան, Պրոնատուրա, Ռումինիա, Սպեկտրի, Վրաստան