![Բաց քննարկում Բաց քննարկում](https://urbanfoundation.am/wp-content/uploads/2024/04/IMG-20240419-WA0011-1080x641.jpg)
Բաց քննարկում
Օրերս, քաղաքացիական հասարակության և կառավարության 36 մասնագետներ մասնակցեցին բաց քննարկման, որի հիմնական թեմաներն էին՝ ֆինանսական մարտահրավերները և քաղաքացիական հասարակության նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը։
Միջոցառման կազմակերպիչը՝ «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագիրն էր։ Այն ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, իրականացնում՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպությունը։ Ծրագիրը կշարունակի իրականացնել վերլուծություններ՝ նշված մարտահրավերները հաղթահարելու նպատակով։
Այս և այլ նախաձեռնությունների միջոցով, ԱՄՆ ՄԶԳ-ն նպաստում է քաղաքացիական հասարակության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը։