«ԳՈՐԾՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ
Բիզնես գործընկերության զարգացման մասնագետ
Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպությունը, հայաստանյան «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ, իրականացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ հնգամյա (2022-2027) «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ֆինանսական կայունությունը, կազմակերպական կարողությունները և hանրային քաղաքականության մշակման ուղղությամբ ՔՀԿ – կառավարություն երկխոսությունը:
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ համապատասխան որակավորում ունեցող բիզնես գործընկերության զարգացման մասնագետի համար՝ ՔՀԿ-ների համար մասնավոր ոլորտի հետ համագործակցության վերաբերյալ դասընթաց և անհատական խորհրդատվություն անցկացնելու համար։
Հիմնական պարտականություններ՝
- Ուսուցանել հաղորդակցության և մարքեթինգի հիմունքներ, որոնք ուղղված են մասնավոր հատվածի հետ գործընկերային հարաբերությունների ստեղծմանը։
 - Հիմնվելով լավագույն փորձի և գործիքների վրա՝ օգնել կազմակերպություններին բարելավել իրենց հաղորդակցության մեթոդները մասնավոր հատվածի հետ։
 - Օգնել ՔՀԿ-ներին ձևավորել նոր համագործակցություն մասնավոր հատվածի ընկերությունների հետ։
 - Ներկայացնել համագործակցության տարբեր ձևաչափեր, որոնք կարող են խթանել ՔՀԿ-ների գործունեությունը իրենց համայնքում։
 
Պահանջներ՝
- Մասնավոր ընկերությունում աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ։
 - ՔՀԿ-ների դիրքավորման և քաղհասարակության ոլորտի խնդիրների և զարգացման հնարավորությունների հիմնավոր պատկերացում։
 - Տարբեր շահագրգիռ կողմերի հետ համագործակցության և կապերի հաստատման փորձառություն։
 - Հայաստանում հասարակական և մասնավոր հատվածի միջև համագործակցության ձևավորման փորձառություն։
 - Հաղորդակցության և մարքեթինգի ոլորտային գիտելիքներ։
 - Դասընթաց վարելու փորձառություն։
 
Ինչպես դիմել՝
Ուղարկեք Ձեր CV-ն հետևյալ էլ. հասցեին՝ info@urbanfoundation.am, նամակի վերնագրում նշելով «Բիզնես գործընկերության զարգացման մասնագետ»։ Նամակին հարկավոր է կցել նաև դասընթացի ձևաչափը և դասավանդվող թեմաները, ինչպես նաև դասընթացի և յուրաքանչյուր խորհրդատվության համար ակնկալվող վճարը։
Դիմումների վերջնաժամկետ՝ փետրվարի 5, 2025թ․:






