Հունիսի 15-16-ը Իջևանի ԻննոԻջևան կենտրոնում տեղի ունեցավ «Ծրագրային նախագծերի կազմում և կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթացը
Իջևանի համայնքապետարանը և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը (ՈՒԿԶՀ) EU4Culture-ի «Մենք ենք մեր սարերը» ծրագրի շրջանակում հրավիրել էր շահագրգիռ կազմակերպություններին բիզնեսի ներկայացուցիչներին, քաղաքացիական հասարակությանը և անհատներին մասնակցելու «Գաղափարների բերքահավաք» գաղափարախաղ-գաղափարաքաղ մշակութային ֆորումին։ Ֆորումի ընտրված մասնակիցները պարտադիր պետք է մասնակցեն Կարողությունների, ունակությունների զարգացում/վերապատրաստման դասընթացներին։
Հունիսի 15-16-ը Իջևանի ԻննոԻջևան կենտրոնում տեղի ունեցավ «Ծրագրային նախագծերի կազմում և կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթացնը։ Դասընթացին ընտրված՝ Իջևան խոշորացված համայնքից թվով 60 ներկայացուցիչներ՝ անհատ ձեռներեցներ, նախաձեռնողական խմբեր,հանրային և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ ակտիվորեն մասնակցել են դասընթացին ձեռք բերել և հարստացրել գիտելիքներ , հմտություններ և կարողությունները ծրագրերի նախագծման և կառավարման ոլորտում։ Դասընթացավար Վարուժան Ավանեսյանի ակտիվ քննարկումների շնորհիվ մասնակիցները առվել ի մի են բերել իրենց նախաձեռնությունների համաձայնեցումը Իջևանի մշակութային զարգացման ռազմավարության հետ:
Կարողությունների և ունակությունների զարգացման դասընթացները շարունակվելու են։ Դասընթացից հետո նոր կիրականացվի «Գաղափարների բերքահավաք» գաղափարախաղ-գաղափարաքաղ մշակութային ֆորումը։
Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հարցերը հղելու մշակութային ժառանգության վերաբերյալ Ուրբան հիմնադրամի փորձագետ Նարինեե Խաչատուրյանին։

















