Նոյ․ 2002թ — փետ․ 2025թ Գործուն քաղաքացիական հասարակություն

«Գործուն քաղաքացիական հասարակություն» (CSA) ծրագիրը նպաստեց Հայաստանի քաղաքացիական հասարակության (ՔՀԿ) հատվածի զարգացմանը՝ ուժեղացնելով նրանց ֆինանսական հնարավորություններն ու քաղաքական ազդեցությունը։

CSA-ն աջակցեց ՔՀԿ-ներին դոնորային ֆինանսավորումից անցում կատարել դեպի ավելի բազմազան, հատկապես տեղական աղբյուրներ՝ ապահովելով կայունություն և երկարաժամկետ հուսալիություն։ Ծրագիրը բարձրացրեց 10 ազգային և 20 համայնքային ՔՀԿ-ների արդյունավետությունը շահերի պաշտպանության, ծառայությունների մատուցման, քաղաքական բարեփոխումների և կառավարման վերահսկողության ոլորտներում՝ օգնելով նրանց լուծել համայնքային խնդիրները և հասնել շոշափելի արդյունքների։
ՔՀԿ-ների և պետության միջև կառուցողական երկխոսությունը խթանելով՝ CSA-ն բարելավեց ՔՀԿ-ների կարողությունները՝ ազդելու օրենսդրական գործընթացների վրա և վերահսկելու քաղաքականությունների իրականացումը։ Այս ամենի արդյունքում՝ հայաստանյան ՔՀԿ-ները ավելի ակտիվորեն ներգրավվեցին հանրային քննարկումներում և զարգացման նախաձեռնություններում։
Հիմնական արդյունքները՝ 2025թ փետրվարի դրությամբ (Նշում. այս ծրագիրը դադարեցվել է ամբողջ աշխարհում ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի դադարեցման պատճառով)

- 25 հկ-ների կարողությունների բարելավում
- 10 դասընթաց գործընկեր հկ-ների համար
- 43 դրամաշնորհ՝ 660,000 դոլար ընդհանուր արժողությամբ
- 410 հկ անդամ մասնակցեց համայնքային զարգացման միջացառումներին
- 22 հկ բարելավեցին ֆոնդահայթայթման իրենց գիտելիքներն ու հմտությունները
Հետազոտություններ
- Ոչ կոմերցիոն կազմակերպություններին պետական աջակցության խնդիրներն ու մոտեցումները հարկային քաղաքականության համատեքստում, 2024 թ․
- Սոցիալական ձեռնակատիրության ճանաչումը՝ իրավական տարբերանշանով, 2023 թ
- Նախարարությանը կից հանրային խորհուրդների վերլուծություն, 2023 թ
Գործիքներ
- Կազմակերպության կարողությունների զարգացման գնահատման գործիք
- Կազմակերպության կատարողականության համաթիվ (OPI) և Ֆինանսական կայունության աղտորոշման (FSD) գործիք
- Կազմակերպության զարգացման ձեռնարկ, 2023
Ֆիննանսավորում․ ԱՄՆ ՄԶԳ
Իրականացում․ Քաունթերփարթ ինթերնեշնլ, Ուրբան հիմնադրամ
Շայառուներ․ Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, խմբեր






