«ԳՈՐԾՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ

«ԳՈՐԾՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ

Բիզնես գործընկերության զարգացման մասնագետ 

Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպությունը, հայաստանյան «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ, իրականացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ  հնգամյա (2022-2027) «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ֆինանսական կայունությունը, կազմակերպական կարողությունները և  hանրային քաղաքականության մշակման ուղղությամբ ՔՀԿ – կառավարություն երկխոսությունը:

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ համապատասխան որակավորում ունեցող բիզնես գործընկերության զարգացման մասնագետի համար՝ ՔՀԿ-ների համար մասնավոր ոլորտի հետ համագործակցության վերաբերյալ դասընթաց և անհատական խորհրդատվություն անցկացնելու համար։

Հիմնական պարտականություններ՝

  • Ուսուցանել հաղորդակցության և մարքեթինգի հիմունքներ, որոնք ուղղված են մասնավոր հատվածի հետ գործընկերային հարաբերությունների ստեղծմանը։
  • Հիմնվելով լավագույն փորձի և գործիքների վրա՝ օգնել կազմակերպություններին բարելավել իրենց հաղորդակցության մեթոդները  մասնավոր հատվածի հետ։
  • Օգնել ՔՀԿ-ներին ձևավորել նոր համագործակցություն մասնավոր հատվածի ընկերությունների հետ։
  • Ներկայացնել համագործակցության տարբեր ձևաչափեր, որոնք կարող են խթանել ՔՀԿ-ների գործունեությունը իրենց համայնքում։

Պահանջներ՝

  • Մասնավոր ընկերությունում աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ։
  • ՔՀԿ-ների դիրքավորման և քաղհասարակության ոլորտի խնդիրների և զարգացման հնարավորությունների հիմնավոր պատկերացում։
  • Տարբեր շահագրգիռ կողմերի հետ համագործակցության և կապերի հաստատման փորձառություն։
  • Հայաստանում հասարակական և մասնավոր հատվածի միջև համագործակցության ձևավորման փորձառություն։
  • Հաղորդակցության և մարքեթինգի ոլորտային գիտելիքներ։
  • Դասընթաց վարելու փորձառություն։

Ինչպես դիմել՝

Ուղարկեք Ձեր CV-ն հետևյալ էլ. հասցեին՝ info@urbanfoundation.am, նամակի վերնագրում նշելով «Բիզնես գործընկերության զարգացման մասնագետ»։ Նամակին հարկավոր է կցել նաև դասընթացի ձևաչափը և դասավանդվող թեմաները, ինչպես նաև դասընթացի և յուրաքանչյուր խորհրդատվության  համար ակնկալվող վճարը։

Դիմումների վերջնաժամկետ՝ փետրվարի 5, 2025թ․: