Expression of interest (EOI) for Civil Society in Action (CSA)

Expression of interest (EOI) for Civil Society in Action (CSA)

Հարգելի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ,

«Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիրը (Քաունթերփարթ Ինթերնեշնլ), որ ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից, հրավիրում է համայնքահեն կազմակերպություններին ներկայացնելու Հետաքրքրության հայտ (ՀՀ) իրենց համայնքներում ժողովրդավարական գործընթացներին աջակցող գործողությունների իրականացման համար: Վերջինս ներառում է, սակայն չի սահմանափակվում հետևյալով՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ երկխոսության հաստատում, համայնքային խնդիրների վերհանման գործում ակտիվ ներգրավվածություն՝ կիրառելով համայնքի ավագանու նիստերին և հանրային լսումներին, համայնքի բյուջեի կազմման և վերահսկման գործընթացներին մասնակցության, տեղական մակարդակում քաղաքականության մշակմանն աջակցության առկա մեխանիզմները, ինչպես նաև կանանց, երիտասարդների և բնակչության մարգինալացված խմբերի ներգրավում։

Աշխարհագրական ընդգրկվածության առումով դիտարկվում են հետևյալ մարզերը՝  Արարատ, Կոտայք, Արմավիր, Արագածոտն, Գեղարքունիք։ 

Հետաքրքրության հայտի ներկայացման վերաբերյալ փաստաթղթերը կարող եք տեսնել հետևյալ հղումով և նրա ենթահղումներով․

https://drive.google.com/file/d/1ZeOue4oitgAlj2xS0naD9kYifunazmtW/view?usp=share_link

Հետաքրքրության հայտերն ընդունվում են անգլերեն լեզվով մինչև սթ ապրիլի 20-ը՝ ժամը 18:00։