![BeECO ծրագրի Գործընկերային հանդիպում Երևանում, 2022թ. ապրիլի 27 BeECO ծրագրի Գործընկերային հանդիպում Երևանում, 2022թ. ապրիլի 27](https://urbanfoundation.am/wp-content/uploads/2022/05/new-4-1140x641.jpg)
BeECO ծրագրի Գործընկերային հանդիպում Երևանում, 2022թ. ապրիլի 27
Ս.թ. ապրիլի 27-ին «Ուրբան» հիմնադրամը կազմակերպեց «BeECO. Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ գործողություններ Սևծովյան ավազանում» ծրագրի 7-րդ գործընկերային հանդիպումը Երևանում։
Հանդիպմանը մասնակցեցին գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները Ռումինիայից, Մոլդովայից և Վրաստանից։
Գործընկերները քննարկեցին ծրագրի արդյունքներն ու գործողությունները, և պլանավորեցին հետագա քայլերը։