Հուլ․- Հոկ․ 2026թ․ — Հայաստանի խոշորացված համայնքների կարողությունների զարգացման աջակցության ծրագիր


Ծրագիրը նպատակն է նպաստել տեղական ինքնակառավարման արդյունավետության, հաշվետվողականության և կայունության ապահովմանը՝ ամրապնդելով համայնքային կառավարման, հանրային ծառայությունների մատուցման և տեղական զարգացման պլանավորման կարողությունները։
Կարիքների գնահատման միջոցով ծրագիրը կբացահայտի մասնակից համայնքների ինստիտուցիոնալ զարգացման առաջնահերթությունները և կտրամադրի դրանց համապատասխան մասնագիտական ուսուցման, մենթորության, քոուչինգի և խորհրդատվական ծառայություններ։ Համայնքները հնարավորություն կունենան ընտրելու իրենց կարիքներին համապատասխան ծառայությունների փաթեթներ և ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կիրառելու իրենց առօրյա աշխատանքում։
Հայաստանյան և միջազգային աշխատաժողովներ․ գործընկերային փորձի փոխանակում
Գործընկերային փորձի փոխանակման բաղադրիչի շրջանակում «Ուրբան» հիմնադրամը 2026թ․ հունիս և սեպտեմբեր ամիսներին մասնակցեց գործընկերային փորձի փոխանակման հայաստանյան և միջազգային աշխատաժողովներին։
Արևմտյան Բալկանների, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի գործընկերների հետ քննարկեվել է բիզնես ասոցիացիաների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսական կայունության, կառավարման և շահերի պաշտպանության արդյունավետ մոդելները։
Գործընկեր համայնքների մասնագիտական վերապատրաստում
Հոկտեմբերի 7–8-ը կարողությունների բարելավման բաղադրիչի շրջանակում, «Ուրբան» հիմնադրամը մասնագիտական վերապատրաստում իրականացրեց Հայաստանի 6 բազմաբնակավայր համայնքների՝ Իջևանի, Քաջարանի, Սևանի, Վանաձորի, Սիսիանի և Չարենցավանի համայնքային ծառայությունների ու քաղաքային պլանավորման մասնագետների համար։ Վերապատրաստման արդյունքում մասնակիցները ստացան գիտելիքներ և հմտություններ ռազմավարական պլանավորման, դրամաշնորհային հայտի մշակման և քաղաքային պլանավորման վերաբերյալ։
Ֆինանսավորող: «Միջազգային մասնավոր ձեռներեցության կենտրոնի» (CIPE)
Իրականացնող: «Ուրբան» հիմնադրամ
Շահառուներ: Հայաստանի բազմաբնակավայր համայնքներ





