Օգ․ 2025թ․ — փետ․ 2027թ․ Խմելու ջրի խնայում Մայակովսկի բնակավայրում (Աբովյան համայնք) ոռոգման ցանցի վերակառուցման միջոցով

Ծրագիրը ունի խմելու ջրի խնայման նպատակ՝ ոռոգման համակարգի բարելավման և ոռոգման նպատակով խմելու ջրի օգտագործման նվազեցման միջոցով։
Տարածքի կլիմայական պայմանները բարենպաստ են գյուղատնտեսական արտադրության համար, սակայն Մայակովսկի գյուզի բնակիչների մեծ մասը չունի ոռոգման ջրի հասանելիություն։ Կոտայքի ոռոգման հիմնական ջրանցքը գյուղին կապող խողովակաշարերը, ինչպես նաև ներքին բաշխիչ ցանցը լրջորեն վնասված են, ինչի հետևանքով գյուղի շատ ֆերմերներ զրկված են ոռոգման ջրից։

Արդյունքում՝ բնակիչները ստիպված են իրենց հողամասերը ոռոգել Կաթնաղբյուրի ջրաղբյուրներից ստացվող խմելու ջրով։
Մայակովսկի գյուղին կայուն ոռոգման ջուր ապահովելու և խմելու ջրի օգտագործումից կախվածությունը նվազեցնելու նպատակով՝ հաշվի առնելով կողմերի ներդրումային հնարավորությունները, նախատեսվում է․
- Վերականգնել 2 կմ երկարությամբ հիմնական ոռոգման խողովակաշարի 1.3 կմ-ը (որը սկիզբ է առնում Կոտայքի հիմնական ջրանցքից և հասնում Մայակովսկու ավան)՝ d=250 մմ տրամագծով խողովակներով։
 - Կառուցել 3,554 մ երկարությամբ ստորգետնյա բաշխիչ ցանց՝ #12-15 և 7 փողոցների հարակից հատվածներում, որտեղ ոռոգման համակարգ առհասարակ գոյություն չունի կամ ամբողջությամբ քայքայված է։
 - Կառուցել 110 ջրաբաշխիչ փականային հանգույց՝ գյուղի 220 տնային տնտեսությունների համար։
 - Գնել և տեղադրել d=250 մմ տրամագծով ուլտրաձայնային, շուրթային (flange-type) հոսաչափ՝ d=1.5 մ տրամագծով բետոնե խցիկում տեղակայված հիմնական պողպատե խողովակաշարի վրա։
 
Ընդհանուր առմամբ կտեղադրվի մոտ 4,854 մ խողովակ (1,300 մ՝ հիմնական խողովակաշարի, և 3,554 մ՝ բաշխիչ ցանցի համար), ինչը հնարավորություն կտա ոռոգել 28,5 հա տարածք։
Ֆինանսավորում․ Կոկա-կոլա հիմնադրամ, Աբովյանի համայնքապետարան
Իրականացում․ «Շեն» ՀԿ և «Քաղաքային Կայուն Զարգացման Հիմնադրամ»
Շահառուներ․ Աբովյանի համայնքապետարան, Մայակովսկու ավանի բնակիչներ՝
- 1,529 – ընդհանուր
 - 759 – տղամարդ
 - 770 – կին
 - 290 – տնային տնտեսություն
 






