2024թ նոյ. Ժողովրդավարական տեխնոլոգիաների հաքաթոն Հայաստանում
2024թ նոյեմբերին Հայաստանում կայացավ ժողովրդավարական տեխնոլոգիաների առաջին հաքաթոնը։ Միջոցառումն առաջացրեց խանդավառություն երիտասարդ մասնակիցների շրջանում, ովքեր ցանկություն հայտնեցին այն դարձնել շարունակական:
Հաքաթոնն իրականացվեց մի շարք գործընկերների, այդ թվում՝ Քաունթերփարթ ինթերնեշնլի և «Ուրբան հիմնադրամի» կողմից իրականացվող ԱՄՆ ՄԶԳ «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի, Իմփաքթ հաբի, Սոշալ լաբի, Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի և Ֆեմինո գլոբալի համատեղ աշխատանքի շնորհիվ: Հաքաթոնի հայաստանյան հաղթողը և իր հաղթող թիմակիցները Վրաստանից, Ուկրաինայից ու Մոլդովայից, 2025թ մայիսից կմեկնեն Կոպենհագեն՝ ներկայացնելու իրենց նախագծերը Ժողովրդավարության գլոբալ գագաթնաժողովին:
Ֆինանսավորում․ Ժողովրդավարությունների դանիական դաշինք
Իրականացում․ «Ուրբան հիմնադրամ»




