2022 թ. օգոստոսի 28-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը՝ «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի հետ համատեղ նշեցին Սևանա լճի օրը

2022 թ. օգոստոսի 28-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը՝ «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի հետ համատեղ նշեցին Սևանա լճի օրը

մի շարք հետաքրքիր բնապահպանական միջոցառումներ իրականացնելով Սևանա լճի երկու ափամերձ հատվածներում՝ Սևան և Դրախտիկ համայնքներում կազմակերպվեցին մաքրապատման աշխատանքներ՝ «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» BeECO ծրագրի շրջանակներում։

Առաջին խմբի մաքրապատման աշխատանքները տեղի ունեցան Սևան համայնքի ափամերձ տարածքում, որին մասնակցեցին Կոտայքի մարզի Քասախի թիվ 1 միջնակարգ դպրոցի 7-12-րդ դասարանների սաները։

Երկրորդ խմբի մաքրապատման աշխատանքները տեղի ունեցան Դրախտիկ համայնքի ափամերձ տարածքում, որին մասնակցեցին Դրախտիկի և Ճամբարակի միջնակարգ դպրոցների սաները։

Ափամերձ տարածքը աղբից մաքրելուց հետո, տեղի ունեցավ թափոնների կառավարման, տեսակավորման և վերամշակման մասին կրթական դասընթաց, որը ներկայացրեց «Ուրբան» հիմնադրամի ներկայացուցիչը։

Մասնակիցներին տրամադրվեցին ծրագրի ընթացքում պատրաստված ուսուցողական նյութեր՝ շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ, շապիկներ, գլխարկներ և այլն:

Դպրոցների սաները հնարավորություն ունեցան մասնակցելու Սևանա լճի արդի խնդիրների և լուծումների շուրջ ՇՄ փոխնախարար Արամ Մեյմարյանի հետ հանդիպում-քննարկմանը, որին մասնակցեցին նաև EU4Sevan ծրագրի ներկայացուցիչները։

Միջոցառումների շարքն ամփոփվեց Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղում, «Սևանի աղերսը» էկոկրթական թատերական ներկայացումով, որի նպատակն է հանդիսատեսին ներկայացնել Սևանի հիմնախնդիրները բեմադրության միջոց։