«Քաղաքացիության ինդեքս» ելակետային հետազոտություն

«Քաղաքացիության ինդեքս» ելակետային հետազոտություն

«Քաղաքացիության ինդեքս» ելակետային հետազոտությունն իրականացվել է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից, Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով։ Հետազոտությունն իրականացվել է Ախուրյան բազմաբնակավայր համայնքում իրականացվող եռամյա «CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում։ Հետազոտության բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։

 «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։

Գալով հարաբերությունների չորս տիրույթներին Քաղաքացիության ինդեքսի ելակետային հետազոտությունը ներկայացնում է «քաղաքացիության զգացողության» պատկերը Ախուրյան համայնքում: Մենք «քաղաքացիության զգացողությունը» մեկնաբանում ենք որպես զգացմունքների և սոցիալական նորմերի խառնուրդ, որը ներառում է համայնքին պատկանելու զգացումը, դրա պատշաճ գործառնության և ապագա զարգացման համար պատասխանատվության զգացումը, ինչպես նաև համայնքի անդամների և հաստատությունների վստահելիությունը և դրանց նկատմամբ վստահությունը՝ որպես համագործակցության նախապայման։