Տեղ գյուղն ունի արդիականացված ոռոգման համակարգ
Հպարտությամբ հայտնում ենք, որ հունիսի 19-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրում գործարկվեց ոռոգման համակարգը։

Ծրագիրը մշակվել էր «Ուրբան հիմնադրամի» կողմից՝ Տեղ համայնքի ղեկավարի՝ Դավիթ Ղուլունցի առաջարկով երեք տարի առաջ։
Ծրագրի արդյունքում․
Ավելի քան 300 ընտանիք, այդ թվում 20 տեղահանված ընտանիք, ապահովվեց ոռոգման ջրով։

Ոռոգելի դարձավ 330 հա հողատարածք՝ նպաստելով շահառուների սոցիալական վիճակի բարելավմանը և նվազեցնելով անապատացման հեռանկարը։


279 մ ջրատար, որը պոմպակայանը միացնում է Որոտանի ոռոգման համակարգի ենթաճյուղին
Պոմպակայան 3 էներգախնայող եվրոպական արտադրության պոմպերով
Արդիականացված ոռոգման համակարգը ներառում է.

Արևային վահանակներ, որոնք էներգիա են ապահովում պոմպերի աշխատանքի համար
900 մ ճնշումային ջրատար, որը ջուրը մղում է գյուղի բարձրադիր հատվածներ
80 մ3 բաշխիչ ավազան շահառուներին ջրի մատակարարումը ըստ ժամանակացույցի կարգավորելու համար
11 կմ ներքին ցանց՝ որով ջուրը հասնում է ֆերմերների հողակտորներ։

Արարողությանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Մարագոսը, Լիտվայի, Նիդերլանդների, Կիպրոսի, Ռումինիայի, Լյուքսեմբուրգի դեսպանները, Սյունիքի մարզպետարանի և Ազգային Ժողովի ներկայացուցիչներ։

Այս հավակնոտ նախագիծը, որն արժեցավ շուրջ 730,000 ԱՄՆ դոլար, հնարավոր դարձավ «Ուրբան հիմնադրամի» կողմից պետություն – համայնք համաֆինանսավորման, ինչպես նաև միջազգային զարգացման գործընկերների՝ ԱՄՆ կառավարության, Լիտվայի դեսպանատան և ՄԱԶԾ- ի Գլոբալ Էկոլոգիական ռեսուրսների աննախադեպ մոբիլիզացման շնորհրիվ։





