Տեղական Աշխատողների Ակադեմիա Օր Չորրորդ

Տեղական Աշխատողների Ակադեմիա Օր Չորրորդ

Մենք շարունակում ենք CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում ծրագրի շրջանակներում կազմակերպված կարողությունների զարգացմանն ուղղված տեղական աշխատողների ակադեմիայի առաջին մոդուլի առաջին փուլը։

Այսօրվա ակադեմիայի օրը գործնական էր։ Ծրագրի շրջանակներում իրականացվող համայնքի ակտիվների քարտեզագրմամբ զբաղվող գործընկեր կառույցի ներկայացուցիչները ՀԱԹ անդամների հետ խոսեցին ակտիվների տեսակներից ու դրանց չափման մոտեցումներից։

Մասնակիցները փորձարկեցին մշակված նոր գործիքը, որը թույլ է տալիս մանրամասն տվյալներ հավաքագրել համայնքում առկա ակտիվների վերաբերյալ, քննարկեցին դրա ուժեղ և թույլ կողմերն ու արդյունավետությունը։

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: