ՄԵՆՔ ԱՌԱՋԻՆՆ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՈՐ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆՔ

  • Բնակարանային ապահովում՝ բնակարանի գնման վկայագրերի մեխանիզմով և մոդելի փոխանցում ՀՀ կառավարությանը՝ տեխնիկական աջակցության միջոցով (2004թ․)
  • Աղբի տեսակավորում աղբյուրի մոտ՝ պլաստիկ աղբի առանձնացում (Ալավերդի, 2010թ․)
  • Պլաստիկ տարաների առանձնացում կենցաղային աղբից Հայաստանի գյուղական բնակավայրում (Ախուրյան, 2011թ․)
  • Պլաստիկ աղբի վերամշակման նոր տեխնոլոգիայի (պոլիմեր-ավազային) ներկայացում և կիրառում (Կապան), շինանյութի ստացում (2016թ․)
  • ՏԻՄ-ի, քաղաքացիական հասարակության և տեղական լրատվամիջոցների միջև համագործակցության մոդելի ստեղծում և կիրառում (2008թ․)
  • Մասնակցային կառավարման ձեռնարկի մշակում և հրատարակում ՏԻՄ-երի աշխատակիցների համար (2008թ․)