Փետրվար 2009- Փետրվար 2011-Մարդու իրավունքների կրթություն. քայլ առաջ

Շուրջ 400 մարզային ակտիվ երիտասարդներ, ուսանողներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ստացան նախնական գիտելիքներ եվրոպական կառույցների հետ Հայաստանի փոխհարաբերությունների, Հայաստանի ստանձնած պարտավորությունների և ինտեգրման հեռանկարների վերաբերյալ, 30 ակտիվ երիտասարդներ խորացված գիտելիքներ ստացան մարդու իրավունքների, դրանց պաշտպանության մեխանիզմների և մոնիթորինգի, 10 երիտասարդներ վերապատրաստվեցին որպես դասընթացավարներ և անցկացրեցին դասընթացներ Հայաստանի մարզերում: Նրանք կդառնան հենակետեր տարբեր մարզային ակցիաներ իրականացնելու համար, ինչպիսիք են` ընտրությունների, խաղաղ հավաքների մոնիթորինգ և այլն:

Ֆինանսավորող կազմակերպություն. Եվրոպական հանձնաժողով
Երկրներ/մարզեր/համայնքներ. Հայաստան
6 մարզ, 10 քաղաք
Արարատ, Եղեգնաձոր,
Վայք, Կապան, Մեղրի, Աշտարակ, Ապարան,
Ստեփանավան, Ալավերդի, Գյումրի
Շահառուներ. 350 ակտիվ երիտասարդներ, ուսանողներ, տեղական իշխանության ներկայացուցիչներհիմնական գիտելիքներ; 30 երիտասարդների պատրաստված ուսուցում; 10 երիտասարդի վերապատրաստում
Գործընկեր. Հայաստանի Հելսինկյան կոմիտե