Հոկտեմբերի 25-ին Դելոյթ թիմը պատիվ ունեցավ կազմակերպելու  մեկնարկային հանդիպում Հայաստանի հիդրոօդերեևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի  թիմի հետ

Հոկտեմբերի 25-ին Դելոյթ թիմը պատիվ ունեցավ կազմակերպելու մեկնարկային հանդիպում Հայաստանի հիդրոօդերեևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի թիմի հետ

Այս հանդիպման առաջնային օրակարգն էր սկսել քննարկումներ իրենց ինքնագնահատման մեթոդաբանության և գործընթացի շուրջ: Հանդիպումն արդյունավետ էր. այն անցավ գիտելիքի փոխանակման և համագործակցության հեռանկարների մեծ ոգևորվածությամբ՝ նպաստելով հետագա գործունեության համար դրական մթնոլորտին: Մենք ուրախ ենք այս կարևոր նախաձեռնության շրջանակներում համագործակցել Հայաստանի հիդրոօդերեևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հետ, որի նպատակն է՝ Բարձրացնել կազմակերպության կարողությունները՝ բացահայտելով բացերը և փորձելով լուծումներ գտնել: Օգնել ապահովել կազմակերպության ավելի արդյունավետ աշխատանքը և հաջողությունը: Նպաստել կազմակերպության կայուն զարգացմանը:

Կենտրոնի թիմի ցուցաբերած նվիրումն ու ոգևորությունն իսկապես գովելի են։ Ժամանակի հետ համընթաց շարժվելու նրանց կամքը վկայում է կազմակերպությանը նվիրվածության մասին:

Շուտով կմեկնարկեն աշխատանքային հանդիպումներն առանձին վարչությունների և ստորաբաժանումների հետ։ Տրամադրված տվյալների արդյուքնում համատեղ կմշակվի կազմակերպության գործունեության և կարողությունների բարելավմանն ուղղված գործողությունների ծրագիր: Ինքնագնահատման այս գործընթացը խոստանում է լինել հետաքրքիր և արդյունավետ: Այս համագործակցությունը անկասկած դրական է լինելու: