Կայացավ «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր-BeECO» տարածաշրջանային ծրագրի մեկնարկային համաժողովը

Կայացավ «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր-BeECO» տարածաշրջանային ծրագրի մեկնարկային համաժողովը

2020թ. սեպտեմբերի 25-ին Երևանում տեղի ունեցավ ԵՀԳ Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցություն ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր (BeECO)» տարածաշրջանային ծրագրի մեկնարկային համաժողովը։ Ծրագիրը Հայաստանում իրականացնում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ «Ուրբան» հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը։
Բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Սևծովյան ավազանի ծրագրերի ազգային համակարգող Աստղիկ Հայրապետյանը։ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը նույնպես ողջունեց ծրագիրը և մասնակիցներին։
Ծրագիրը համառոտ ներկայացրեց ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Գայանե Սարգսյանը։
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կոշտ կենցաղային թափոնների կառավարման բաժնի պետ Սերգեյ Սարուխանյանը արժեքավոր ներդրում ունեցավ քննարկվող թեմաների բնագավառում։
Սևանա լճի հիմնախնդիրները համապարփակ ներկայացրեց Երևանի պետական համալսարանի Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ Լուսինե Համբարյանը։
Մասնակիցները հնարավորություն ունենան հարց ու պատասխանի միջոցով ստանալ հավելյալ տեղեկատվություն ծրագրի և ակնկալվող գործողությունների մասին, ինչպես նաև հայտնել համագործակցության իրենց պատրաստակամությունը։ Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Սևանի և Գավառի քաղաքապետարանների, Հայաստանում Լիտվայի դեսպանության, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Միացյալ ազգերի կազմակերպության և մամուլի ներկայացուցիչները։ Քաղաքացիական հասարակության սեկտորից ներկա էին Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի, ICARE հիմնադրդամի, Plug.am-ի, «Էներգետիկայի հայկական գործակալության», Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Հասարակական ձայն ԲՍ ՀԿ-ի, Բլեջան ԲՍ ՀԿ-ի, «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ ՀԿ-ի ներկայացուցիչներ։
Հ.Գ. Սոցիալական հեռավորության պահպանման, դիմակների կրման և մասնակիցների թույլատրելի քանակի բոլոր պահանջները պահպանված էին միջոցառման ընթացքում։