Դրամաշնորհային հայտարարություն, «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիր

Դրամաշնորհային հայտարարություն, «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիր

Հարգելի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ,

Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիրը, որ իրականացվում է Քաունթերփարթի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում է համայնքահեն կազմակերպություններին ներկայացնելու հետաքրքրվածության արտահայտման հայտ իրենց համայնքներում ժողովրդավարական գործընթացներին աջակցող գործողությունների իրականացման համար: Վերջինս ներառում է, սակայն չի սահմանափակվում հետևյալով՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ երկխոսության հաստատում, համայնքային խնդիրների վերհանման գործում ակտիվ ներգրավվածություն՝ համայնքի ավագանու նիստերին, հանրային լսումներին, համայնքի բյուջեի կազմման և մոնիթորինգի գործընթացներին մասնակցության, տեղական մակարդակում քաղաքականության մշակման աջակցության առկա մեխանիզմների կիրառմամբ, ինչպես նաև կանանց, երիտասարդների և բնակչության մարգինալացված խմբերի ներգրավմամբ։

Աշխարհագրական ընդգրկվածության առումով դիտարկվում են հետևյալ մարզերը՝  Արարատ, Կոտայք, Արմավիր, Արագածոտն, Գեղարքունիք։ 

Հայտերն ընդունվում են հայերեն կամ անգլերեն մինչև ս․թ․ հունիսի 8-ը՝ ժամը 18:00։ Մրցույթի փաստաթղթերը կարող եք տեսնել հետևյալ հղումով․  հայտարարություն