Դեկտեմբեր 2019թ — Օգոստոս 2020թ Պլաստիկ աղբի վերամշակման լավագույն գործելակերպի որդեգրում Ալավերդիում

Նպատակ. Ստեղծել տեխնիկական հնարավորություններ թիրախային միավորված համայնքներում` աղբյուրի մոտ պլաստիկ թափոնների տարանջատման համար և որպես հավելյալ արժեք վերամշակել դրանք:

Խնդիրներ․

  • Ստեղծել նորաստեղծ արտադրամաս ՝ պլաստիկ թափոնները, հիմնականում PET շշերը մանրաղալու համար, որը շուկայում շատ պահանջված է։
  • Աջակցել համայնքներին բարելավելու թափոնների կառավարումը` ստեղծելով անհրաժեշտ ենթակառուցվածքներ արտադրամասի համար պլաստիկ թափոններ մատակարարելու նպատակով:

Գործողություններ․

  • Ձեռք բերել հոսքագիծ և աղբամաններ
  • Տեսակավորել պլաստիկ թափոնները
  • Աջակցել համայնքների գործառնական և բիզնես պլանավորմանը

Ֆինանսավորող կազմակերպություն․ ՅՈՒՆԻԴՈ

Երկրներ/համայնքներ․ Ալավերդի, Լոռու մարզ, Հայաստան

Շահառուներ․ Ալավերդու բնակիչներ