Բնապահպանական առցանց դասընթացներ Ալավերդու դպրոցների և մանկապարտեզների  համար

Բնապահպանական առցանց դասընթացներ Ալավերդու դպրոցների և մանկապարտեզների համար

Սույն թվականի հուլիսի 7-ին մեկնարկեց «Պլաստիկ թափոններից զերծ Ալավերդի» խորագրով առցանց (Zoom հարթակի կիրառմամբ) առաջին դասընթացը Ալավերդի քաղաքի դպրոցների ուսուցիչների և մանկապարտեզների դաստիարակների համար: Դասընթացներն իրականացվում են Լիտվայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հմտություններ մաքուր շրջակա միջավայրի ապահովման համար. պլաստիկ թափոնների վերամշակում Ալավերդիում» ծրագրի շրջանակներում: Դասընթացներն իրականացնում են «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի փորձագետները: Դասընթացների արդյունքում Ալավերդու դպրոցների և մանկապարտեզների մոտ 60 ուսուցիչներ և դաստիարակներ կծանոթանան թափոնների կառավարման խնդիրներին վերաբերող հարցերին, ինչպես նաև թափոններին առնչվող դասընթացների կազմակերպման և անցկացման ժամանակակից մեթոդներին: