Աջակցություն Ախուրյանի համայնքապետարանի՝ 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանի մշակման աշխատանքներին
ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող «CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակում «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը փորձագիտական աջակցություն է տրամադրել Ախուրյանի համայնքապետարանին՝ համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանի մշակումն առավել արդյունավետորեն կազմակերպելու համար։
Ախուրյանի համայնքապետարանին են տրամադրվել ՏԱՊ մշակման նոր ուղեցույցը և գործիքը, որ հնարավորություն են տալիս համայնքներին շուրջ 5 անգամ կրճատել ՏԱՊ մշակման համար պահանջվող ժամանակը։
Զարգացվել են Ախուրյանի համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի մասնագետների կարողությունները։
Ախուրյանի 2025թ. տարեկան աշխատանքային պլանի և բյուջեի նախագծերը շուտով կքննարկվեն շուրջ 30 բնակավայրերում՝ CapSloc ծրագրի շրջանակներում հիմնված համայնքային զարգացման կենտրոններում առաջիկայում սպասվող հանրային լսումների ժամանակ։
«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։








