Տեղական Աշխատողների Ակադեմիա Օր Երրորդ
Մենք շարունակում ենք CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում ծրագրի շրջանակներում կազմակերպված կարողությունների զարգացմանն ուղղված տեղական աշխատողների ակադեմիայի առաջին մոդուլի առաջին փուլը։
Այսօր ակադեմիայի մասնակիցները ծանոթացան տեղական մակարդակում մասնակցությանը, քննարկեցին և գործնական վարժություններով ուսումնասիրեցին, թե այդ համատեքստում ինչ տվյալներ են անհրաժեշտ և ինչպես է պետք դրանք չափել։
Իսկ օրվա երկրորդ մասում մասնակիցները ակտիվ խաղերի ու վարժությունների միջոցով զարգացրեցին իրենց թիմում աշխատելու ունակությունները։
«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: