Փետրվար 2009- Փետրվար 2011-Մարդու իրավունքների կրթություն. քայլ առաջ
Շուրջ 400 մարզային ակտիվ երիտասարդներ, ուսանողներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ստացան նախնական գիտելիքներ եվրոպական կառույցների հետ Հայաստանի փոխհարաբերությունների, Հայաստանի ստանձնած պարտավորությունների և ինտեգրման հեռանկարների վերաբերյալ, 30 ակտիվ երիտասարդներ խորացված գիտելիքներ ստացան մարդու իրավունքների, դրանց պաշտպանության մեխանիզմների և մոնիթորինգի, 10 երիտասարդներ վերապատրաստվեցին որպես դասընթացավարներ և անցկացրեցին դասընթացներ Հայաստանի մարզերում: Նրանք կդառնան հենակետեր տարբեր մարզային ակցիաներ իրականացնելու համար, ինչպիսիք են` ընտրությունների, խաղաղ հավաքների մոնիթորինգ և այլն:
Ֆինանսավորող կազմակերպություն. Եվրոպական հանձնաժողով Երկրներ/մարզեր/համայնքներ. Հայաստան 6 մարզ, 10 քաղաք Արարատ, Եղեգնաձոր, Վայք, Կապան, Մեղրի, Աշտարակ, Ապարան, Ստեփանավան, Ալավերդի, Գյումրի Շահառուներ. 350 ակտիվ երիտասարդներ, ուսանողներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ հիմնական գիտելիքներ; 30 երիտասարդների պատրաստված ուսուցում; 10 երիտասարդ ի վերապատրաստումԳործընկեր. Հայաստանի Հելսինկյան կոմիտե |