Արմեն Վարոսյան, նախագահ
Արմեն Վարոսյանն ունի միջազգային զարգացման ծրագրերի մոտ 25 տարվա փորձ, որոնցից ավելի քան 16 տարին՝ միջազգային կազմակերպություններում (Եվրոպայի խորհուրդ, Քաունթերփարթ ինթերնեշնլ, ԱրԹիԱյ ինթերնեշնլ, «Ուրբան» ինստիտուտ , Ամերիկայի հայկական համագումարի ՀԿ-ի կենտրոն, Համաշխարհային բանկի ԾԻԳ):
Նա ղեկավարել է ծրագրեր և տրամադրել խորհրդատվություն մի շարք ոլորտներում՝ ներառյալ տեղական ինքնակառավարում, բնակարանային ապահովում, ռազմավարական պլանավորում, քաղաքացիների մասնակցություն, միջհամայնքային համագործակցություն, պետական-մասնավոր համագործակցություն/կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն, թափոնների կառավարում, ընտրություններ, մարդու իրավունքներ և այլն: Նա մշակել է ծրագրեր և ներգրավել ֆոնդեր տարբեր միջազգային դոնորներից (ԵՄ, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշնլ, Շվեյցարիայի համագործակցության գործակալության, Եվրասիա հիմնադրամ, դեսպանատներ (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Նորվեգիա, Ճապոնիա և այլն)), մշակել է ռազմավարական պլաններ, համակարգել է ծրագրերի իրականացումը տարբեր շահակիրների հետ (պետական մարմիններ, դոնորներ, տեղական հկ-ներ և այլն):
Արմինե Թուխիկյան
Արմինե Թուխիկյանն ունի միջազգային զարգացման ծրագրերի ավելի քան 25 տարվա փորձ՝ մասնավորապես հետևյալ ոլորտներում․ տեղական ինքնակառավարման ժողովրդավարություն, քաղաքացիների մասնակցություն, հանրային կառավարում, թափոնների կառավարում, բնապահպանական կրթություն, շահերի պաշտպանություն, հանրային հարաբերություններ և լրատվամիջոցներ: Նա ղեկավարել է բազմաթիվ ծրագրեր և տրամադրել խորհրդատվություն վերոնշյալ ոլորտներում, որոնք իրականացվել են` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ինչպես նաև Հոլանդիայի, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ դեսպանատների աջակցությամբ: Արմինե Թուխկիկյանը աջակցում է «Ուրբան» հիմնադրամին դրամահավաքի, դոնորների, ցանցային համագործակցության և ծրագրային առաջարկների մշակման մեջ: Նա մշակել է ծրագրեր և ներգրավել ֆոնդեր տարբեր միջազգային դոնորներից (Եվրամիություն, Շվեյցարիայի համագործակցության գործակալություն, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, դեսպանատներ (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Նիդերլանդների, այլն)։
Հայաստան Ստեփանյան
Հայաստան Ստեփանյանն ունի իրավաբանի մոտ 40 տարվա փորձ և ծրագրերի կառավարման 20 տարվա փորձ տարբեր ոլորտներում․ բնակարանային, քաղաքաշինության, անշարժ գույքի, ջրային ոլորտի և համայնքային կառավարման։ Որպես ծրագրի ղեկավար և փորձագետ նա մասնավորապես, ներգրավված է եղել տարբեր դոնոր կազմակերպությունների՝ ներառյալ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշնլի, Շվեյցարիայի համագործակցության գործակալության, Եվրամիության, ՄԱԿ-ի, Համաշխարհային Բանկի, Եվրոպայի խորհրդի, Ասիական զարգացման բանկի, KfW-ի աջակցությամբ իրականացված ծրագրերում։ Նա նաև ապահովում է իրավախորհրդատվություն «Ուրբան» հիմնադրամի համար։ Հայաստան Ստեփանյանը վերոհիշյալ ոլորտների հետ կապված նաև համահեղինակ է մի շարք հրատարակությունների և իրավական վերլուծությունների:
Չաք Սփեքթ
Սաշուր Քալաշյան
Սաշուր Քալաշյանը Խորհրդային և ՀՀ վաստակաշատ ճարտարապետներից է։ 1961-1972 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ, Երևաննախագիծ ինստիտուտներում և 1964-1966 միաժամանակ դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, եղել է Գյումրիի գլխավոր ճարտարապետը։ Մինչև 2000թ Հայնախագիծ ինստիտուտի գլխավոր ճարտարապետն էր, իսկ 2000թ առ այսօր՝ փոխտնօրենը։
Սաշուր Քալաշյանի համահեղինակությամբ նախագծվել և կառուցվել են՝ Երևանում՝ Մեծ Եղեռնի հուշահամալիրը, 1967 թ., Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, 1995 թ. Գյումրիում՝ «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը, պատմաճարտարապետական հուշարձաններ ( Սերգեյ Մերկուրովի, Ասլամազյան քույրերի թանգարաններ, մանկական ստեղծագործության կենտրոն, Ձիթողցյանների տուն, Ծաղիկյանների գարեջրի գործարան): Համահեղինակ է մի շարք գլխավոր հատակագծերի (Գյումրի, Շուշի, Աշտարակ)։