Փետրվար- Հունիս 2017 Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ մասնագետները՝ որպես ընդհանուր քաղաքաշինական ժառանգության պահպանության ջատագովներ
Հայաստանի և Թուրքիայի հարևան քաղաքների՝ Գյումրու և Կարսի ճարտարապետական ժառանգության պահպանումը առաջարկվել էր որպես ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմա urbanlab- ի հետ համատեղ իրականացվող այս ծրագրի համար : Ծրագիրը նպատակ ուներ խթանել քաղաքաշինության ոլորտի հայ և թուրք երիտասարդ մասնագետների համագործակցությունը ` համատեղելով նրանց ջանքեր Կարսի և Գյումրիի 19-րդ դարի ճարտարապետական ժառանգության պահպանման խնդիրը լուծելու ուղղությամբ:
Ծրագիրը հնարավորություն տվեց երիտասարդ հայ և թուրք մասնագետներին բացահայտելու և քննարկելու ընդհանուր խնդիրները, ծանոթանալ ու քաղաքների պատմությանը, շենքերի պատմական դերին և նշանակությանը և բարձրաձայնել դրանց պաշտպանության անհրաժեշտությունը: Երիտասարդների գաղափարներն ու մտքերն ամփոփվեցին «Ճանապարհորդի նոթատետրում», այստեղ․ https://issuu.com/urbanlab_am/docs/common_notepad/126:
Ֆինանսավորող կազմակերպություն. Եվրամիություն/Եվրասիա համագործակցության հիմնադրամ Երկրներ/մարզեր/համայնքներ. Հայաստան և Թուրքիա (Գյումրի եւ Կարս) |