
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավման ծրագիր։ Հայաստանի ոռոգման համակարգերի արդյունավետ ջրի չափման վերաբերյալ դասընթացներ
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավման ծրագրի շրջանակներում նոյեմբերի 14-ին և 15-ին Ջրային կոմիտեի և Ջրօգտագործողների 15 ընկերությունների (ՋՕԸ) աշխատակիցների համար անցկացվել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ: Այս դասընթացները նախատեսված են վերապատրաստվողներին Հայաստանի ոռոգման համակարգերի բաց ջրանցքներում և ճնշումային խողովակներում արդյունավետ ջրի չափման համար անհրաժեշտ հմտություններով զինելու համար:
Դասընթացի առաջնահերթ նպատակն է իրականացնել ջրի չափումներ ոռոգման համակարգերում՝ օգտագործելով վերջերս Ջրային կոմիտեի կողմից ձեռք բերած ժամանակակից շարժական ջրի չափիչ սարքերը: Սարքերը ներառում են ուլտրաձայնային շարժական հոսքաչափեր «TUF 2000 H» և «LS 1206B» ջրի հոսքի արագությունը չափող և գրանցող սարք:
Դասընթացը բաղկացած էր երկու մասից՝ տեսական և գործնական:
Տեսական մասը ներառում էր սարքերի տեխնիկական ներկայացում, տարբեր աղբյուրներից նյութեր, տվյալների մեկնաբանում, չափման մեթոդներ և ինտերակտիվ հարցուպատասխանի նիստեր: Գործնական մասն իրականացվել է դաշտում՝ ներկայացնելով սարքերի հետ գործնական աշխատանքը:
Վերապատրաստման դասընթացները վարում էին ծրագրի թիմի անդամներ Բենյամին Զաքարյանը՝ աշխարհագրական գիտությունների թեկնածու և Արմեն Սերգոյանը՝ ճարտարագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ:
‼️Ջրաչափերի առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման հզորությունների շնորհիվ ՋՕԸ-երը բարելավում են ջրի բաշխումը և օգտագործման մոնիտորինգը: Մոնիտորինգի առաջադեմ գործիք օգտագործելու հնարավորությունը նաև կբարձրացնի Ջրային կոմիտեի որոշումներ կայացնելու կարողությունը, ինչը հնարավորություն կտա ջրօգտագործողների խնդրանքներին արագ արձագանքել ջրի առկայության, տեղաբաշխման և օգտագործման վերաբերյալ և չափումների հիման վրա կայացնել ապացույցների վրա հիմնված որակի որոշումներ՝ բարձրացնելով ՋՕԸ-երի ծառայությունների նկատմամբ ջրօգտագործողների վստահությունը, արձագանքելու և ՋՕԸ-երի կողմից ջրի կառավարման թափանցիկությունը:
Մենք ոգևորված ենք մասնագիտական զարգացման այս հնարավորությամբ և կարծում ենք, որ այս դասընթացները զգալիորեն կնպաստեն Հայաստանում ջրային տնտեսության պրակտիկայի կատարելագործմանը: Եկեք միասին կառուցենք ջրային ռեսուրսների ավելի կայուն և արդյունավետ ապագան։