Գարգառի նոր շունչը․ ջուր, կրթություն և վերականգնվող էներգիա

Գարգառի նոր շունչը․ ջուր, կրթություն և վերականգնվող էներգիա

«Ուրբան» հիմնադրամն իր գործընկեր «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի հետ միասին հաջողությամբ ավարտին հասցրեց հերթական ենթակառուցվածքային ծրագիրը․ Լոռու մարզի Գարգառ բնակավայրում կառուցվեց շուրջ 1000 մ երկարությամբ ջրագիծ, որի շնորհիվ որակյալ խմելու ջուրը հասանելի դարձավ դպրոցի, բուժկետի, սպորտդպրոցի, մանկապարտեզի և 27 տնային տնտեսությունների համար։

Ծրագրի շրջանակում վերանորոգվեց դպրոցի շենքի մի հատվածը՝ լուսավոր ու գեղեցիկ դասասենյակներով, ինչը հնարավորություն տվեց կազմակերպել ուսուցումը մեկ հերթով։ Դպրոցի տանիքին տեղադրվեց 5 կՎտ հզորության արևային կայան, որն արդեն ապահովում է հոսանքի խնայողություն։

Նշված բարեփոխումներն իրականացվեցին Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան՝ «Ուրբան» հիմնադրամին տրամադրած դրամաշնորհի միջոցներով «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի հետ համագործակցությամբ։Նորին գերազանցություն դեսպան Աոկի Յուտական ներկա էր ծրագրի աշխատանքների շնորհանդեսին։

Սակայն աշխատանքներն անհնար կլիներ ավարտին հասցնել, առանց «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի, «Իզմիրլյան» հիմնադրամի և «Կոկա-Կոլա» հիմնադրամի աջակցության։ Գարգառի ծրագիրը հրաշալի օրինակ է, որտեղ տեղական կազմակերպությունների և միջազգային դոնոր կառույցների ջանքերը միավորվել են՝ հանուն Հայաստանի բնակավայրերի բարօրության։