Դեկ․ 2023թ — Հունվար 2024թ․ Տեխնիկական աջակցություն «ԷԿՈՏԵԿ» ընկերությանը՝ Գյումրիում պիրոլիզային տեխնոլոգիայով ԿԿԹ կառավարման վերաբերյալ տեխնիկական առաջարկ և իրավական հիմնավորումներ պատրաստելու հարցում
«Ուրբան հիմնադրամը» ցուցաբերեց տեխնիկական աջակցություն «ԷԿՈՏԵԿ» ընկերությանը՝ Գյումրիում պիրոլիզային տեխնոլոգիայով և MARS VI-4000 այրիչներով կոշտ կենցաղային թափոնների կառավարման վերաբերյալ համալիր տեխնիկական առաջարկ և իրավական հիմնավորումներ պատրաստելու համար։ Սա կլինի MARS VI-4000 այրիչների առաջին կիրառումը Հայաստանում։

Թափոնների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով «ԷԿՈՏԵԿ» ընկերությունը համաձայնություն ձեռք բերեց Գյումրու համայնքապետարանի հետ՝ սարքավորումների փորձարկումն իրականացնելու համար։ Ի լրումն՝ մանրակրկիտ վերլուծվեց իրավական դաշտը՝ թափոնների կառավարման ճիշտ իրականացումն ապահովելու և նորարարական տեխնոլոգիաների ներմուծումն ապահովելու համար։
Funding: «ԷԿՈՏԵԿ» ընկերություն
Implementation: «Ուրբան հիմնադրամ»




