EU4Culture նախագծի փակման կոնֆերանսը
Իջևանի համայնքապետարանը Եվրոպական միության կողմից ֆինանսավորված EU4Culture ծրագրի աջակցությամբ և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ մշակել է «ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» մշակութային զարգացման ռազմավարությունը և իրականացրել այն 2022 – 2024 թթ. ընթացքում:
2024թ․ նոյեմբերի 28-ից 29-ը Մոլդովայի Հանրապետության մայրաքաղաք Քիշնևում կայացավ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող EU4Culture նախագծի փակման կոնֆերանսը՝ դրանով ամփոփելով քառամյա նշանակալի աշխատանքի արդյունքները։
Միջոցառման ժամանակ ներկայացվեց Արևելյան գործընկերության երկրների մշակույթի և ստեղծարար ոլորտի կյանքում EU4Culture նախագծի ունեցած դերը և թողած հետքը։
EU4Culture-ի փակման կոնֆերանսին մասնակցում էին միջազգային փորձագետներ, քաղաքապետեր և Մշակութային ու Ստեղծարար արդյունաբերության ոլորտի կարևոր շահառուներ, որոնց նպատակն էր բացահայտել Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքներում մշակույթի շարունակական զարգացման դերը՝ որպես սոցիալ-տնտեսական զարգացման գործոն։
Երկօրյա կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին նախագծի նվաճումներն ու երկարաժամկետ ձեռքբերումները։
Պաշտոնական ծրագիրը ուղեկցվում էր մուլտիմեդիա ցուցահանդեսով, որը ներկայացնում էր EU4Culture-ի արդյունքները՝ կարևորելով մասնակից քաղաքների հաջողության պատմությունները։









