Համագործակցության հուշագրի ստորագրում Աբովյանի համայնքի ղեկավարի հետ
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ընդունել է ԱՄՆ ՄԶԳ «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի, «Նանե» բարեգործական ՀԿ-ի, «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ի և վերջինիս կողմից ձևավորված «Երիտասարդ ավագանու» ներկայացուցիչներին: Ներկաները քննարկել են համատեղ աշխատանքների և դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը, երիտասարդական ու հանրային կյանքի ակտիվացմանն ուղղված հարցեր: Հանդիպման ավարտին Աբովյանի համայնքապետարանի, «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ի և «Երիտասարդ ավագանու» միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում առաջիկայում նախատեսվում է աշխատել «ՀՀ 2025թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին մասնակցելու, երիտասարդական կենտրոնի հիմնման և այլ ուղղություններով: