«Երիտասարդական քաղաքականության փաստաթղթի և գործողությունների մշակման» փորձագետ

«Երիտասարդական քաղաքականության փաստաթղթի և գործողությունների մշակման» փորձագետ

Ամերիկյան Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպությունը հայաստանյան «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ 2022-2027թթ. իրականացնում է «Գործուն քաղաքացիական հասարակություն»  հնգամյա ծրագիրը՝ ԱՄՆ ՄԶԳ  ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակներից է աջակցել պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների վերապատրաստմանը և կարողությունների զարգացմանը՝ նպաստելու պետություն-քաղհասարակություն փոխգործակցությանը։

Ուրբան կայուն զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ համապատասխան որակավորում ունեցող փորձագետի ընտրության համար՝ Գավառի համայնքապետարանի 2025-2028 թվականների երիտասարդական քաղաքականության գործողությունների պլանի պատրաստման նպատակով։

Ծառայությունների նկարագրությունը, ծավալը և ժամկետը

Փորձագետից կպահանջվի իրականացնել հետևյալ գործողությունները՝

  • Մշակել Երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղությունները՝ ըստ նախապես իրականացված վերլուծության, սահմանել երիտասարդական ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները, նպատակներն ու խնդիրները։
  • Կազմել կոնկրետ գործողությունների պլան, ներառելով անհրաժեշտ միջոցառումները, ժամանակացույցը և համապատասխանաբար գնահատման չափորոշիչները:
  • Համագործակցել համայնքի երիտասարդների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ հետադարձ կապ և կառուցողական առաջարկություններ ստանալու համար։
  • Ներկայացնել քաղաքականության  փաստաթղթի վերջին տարբերակը՝  համայնքի և շահագրգիռ կողմերի հետ քննարկման և հաստատման համար։
  • Ներկայացնել վերջնական տարբերակը Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներին և ԳՔՀ ծրագրային աշխատակազմին։

Առաջադրանքի տևողությունը՝ 2 աշխատանքային շաբաթ պայմանագիրը ստորագրելու օրվանից

Դիմելու ընթացակարգը.

Մրցույթին մասնակցելու համար անձը info@urbanfoundation.am էլ․փոստին պետք է ներկայացնի`

  1. Ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ;
  2. Քաղաքականության փաստաթղթի և գործողությունների պլանի մշակման համար անհրաժեշտ օրերի քանակը և արդյունքի համար ակնկալվող հոնորարի չափը։

Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձիք:

«Թեմա» դաշտում պետք է նշել «Երիտասարդկան քաղաքականության փաստաթղթի և գործողությունների մշակման» փորձագետ։

Դիմումի ներկայացման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 22, 2024թ., Ժամը 13։00