«ԳՈՐԾՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ          «Oրենսդրության զարգացման կենտրոն» (ՕԶԿ) հիմնադրամի կայունության պլանի վերանայման և մշակման փորձագետ

«ԳՈՐԾՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ «Oրենսդրության զարգացման կենտրոն» (ՕԶԿ) հիմնադրամի կայունության պլանի վերանայման և մշակման փորձագետ

Ամերիկյան Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպությունը հայաստանյան «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ 2022-2027թթ. իրականացնում է «Գործուն քաղաքացիական հասարակություն»  հնգամյա ծրագիրը՝ ԱՄՆ ՄԶԳ  ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակներից է  նպաստել ՕԶԿ հիմնադրամի  ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունների զարգացմանը։  

Ուրբան կայուն զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ համապատասխան որակավորում ունեցող փորձագետի ընտրության համար՝ ՕԶԿ հիմնադրամի կայունության պլանի վերանայման փորձագիտական ծառայություններ մատուցելու  նպատակով։


Աշխատանքի նպատակը

ՕԶԿ հիմնադրամի (այսուհետև Հիմնադրամ) կայունության պլանի վերանայման և մշակման փորձագետը պատասխանատու է Հիմնադրամի 2021թ-2023թ կայունության պլանի համապարփակ վերանայման և բարելավումների առաջարկությունների հիման վրա Հիմնադրամի 2025թ-2027թթ պլանի վերամշակման համար՝ ապահովելու Հիմնադրամի երկարաժամկետ կենսունակությունն ու արդյունավետությունը:

Աշխատանքի նկարագրությունը և փորձագետի պարտականությունները

  1. Վերլուծություն և գնահատում
    • Ներկայիս պլանի վերլուծություն
      • ուսումնասիրել և գնահատել առկա կայունության պլանի բոլոր հատվածները։
      • վերլուծել պլանի կատարողականությունը՝ հիմնվելով Հիմնադրամի նպատակների և ցուցանիշների վրա։
    • Տվյալների հավաքագրում և վերլուծություն
      • հավաքագրել ներքին տվյալներ՝ պլանի արդյունավետության մասին։
      • կատարել որակական և քանակական վերլուծություն՝ արդյունքների գնահատման համար։
    • Հաշվետվությունների պատրաստում
      • պատրաստել միջանկյալ և վերջնական տեղեկանք՝ վերլուծությունների և գնահատումների հիման վրա։
  2. Վերանայում և բարելավում
    • Բացահայտել ուժեղ և թույլ կողմերը
      • ուսումնասիրել պլանի ուժեղ կողմերը և բացահայտել դրանց հաջողության գործոնները։
      • բացահայտել պլանի թույլ կողմերը և բացատրել դրանց պատճառները։
    • Նորարարական և արդյունավետ լուծումների առաջարկություն
      • առաջարկել նորարարական լուծումներ և միջոցառումներ՝ պլանի բարելավման համար։
      • ներկայացնել լուծումների արդյունավետ կիրառման մեթոդներ։
    • Պլանի նախնական տարբերակի մշակում
      • պատրաստել վերանայված պլանի նախագիծ՝ հաշվի առնելով վերլուծությունների և առաջարկությունների արդյունքները։
      • համաձայնեցնել նախագիծը Հիմնադրամի ղեկավար կազմի հետ և ստանալ նրանց կարծիքները։
      • վերանայված կայունության պլանի իրականացման առաջընթացը վերահսկելու համար՝  այն համադրել Հիմնադրամի մոնիթորինգի և գնահատման պլանի հետ։
    • Վերանայված կայունության պլանի վերջնականացում և ներկայացում Հիմնադրամի ղեկավարին:

Աշխատանքի տևողությունը՝ 1 ամիս

Դիմելու ընթացակարգը.

Մրցույթին մասնակցելու համար անձը info@urbanfoundation.am էլ․ փոստին պետք է ներկայացնի`

  1. Ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ;
  2. Փորձագիտական ծառայության համար ակնկալվող վճարը։

Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձիք:

«Թեմա» դաշտում պետք է նշել Կայունության պլանի վերանայման փորձագետ

Դիմումի ներկայացման վերջնաժամկետը՝ Օգոստոսի 20, 2024թ․