«ԳՈՐԾՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ
ՓՈՏՔԱՍԹ ՄԱՍՆԱԳԵՏ
Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպությունը հայաստանյան «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ հնգամյա (2022-2027) «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում քաղաքացիական հասարակության ֆինանսական կայունությունը, կազմակերպական կարողությունները և մասնակցությունը քաղաքականության մշակման գործընթացներում։
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ համապատասխան որակավորում ունեցող փոդքաստի մասնագետի ընտրության համար՝ ՔՀԿ-ների տեսանելիությունը բարձրացնող փոդքաստների շարք պատրաստելու համար։
Հիմնական պարտականություններ՝
- Ստեղծել և զարգացնել ծրագրի փոդքաստների կոնցեպտը՝ ներառյալ բովանդակության թեմաները և ձևաչափը։
- Կազմակերպել և վարել փոդքաստների ձայնագրումները՝ ապահովելով բարձրորակ աուդիո և վիզուալ նյութեր։
- Ստեղծել փոդքաստի անոնս։
- Զբաղվել փոդքաստների խմբագրությամբ՝ կիրառելով համապատասխան ծրագրային ապահովում։
- Հետևել փոդքաստների պատրաստման ժամանակցույցին։
- Հետևել լսարանի արձագանքներին, վերլուծել տվյալները և առաջարկել կատարելագործման ուղիներ։
- Համագործակցել թիմի անդամների հետ՝ բովանդակության ստեղծման և առաջխաղացման նպատակով։
Պահանջներ՝
- Փորձ փոդքաստների ստեղծման, ձայնագրման և/կամ բովանդակության ստեղծման ոլորտում։
- Հաղորդակցման և պատմողական հմտություններ, թեմաներն արտահայտիչ և գրավիչ ներկայացնելու ունակություն։
- Փորձ սոցիալական մեդիա հարթակներում բովանդակություն տարածելու և առաջխաղացման ոլորտում։
- Ստեղծարար մտածողություն և թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։
Ինչպես դիմել՝
- Ուղարկեք Ձեր CV-ն և պորտֆոլիոն (տարբեր թեմաներով պատրաստված փոդքաստների առնվազն 5 հղումներ) հետևյալ էլ. հասցեին՝ info@urbanfoundation.am, նամակի վերնագրում նշելով «Փոդքաստի մասնագետ»։
- Մինչև մեկ էջի սահմանում ներկայացրեք փոդքաստի տևողությունը, թեմաները և այն ուղերձները, որոնք վեր են հանվելու փոդքաստի ժամանակ։
- Դիմումների վերջնաժամկետ՝ հունվարի 29, 2025: