
Մայակովսկի գյուղում պաշտոնապես մեկնարկեց ոռոգման համակարգի հիմնանորոգման ծրագիրը
Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում պաշտոնապես մեկնարկեց ոռոգման համակարգի հիմնանորոգման միջոցով գյուղի խմելու ջրի խնայողությանն ուղղված նախաձեռնությունը։


Արդյունքում, շուրջ 220 տնային տնտեսության համար կապահովվի ոռոգման ջուր՝ ոռոգվող հողատարածքները ավելացնելով շուրջ 28 հեկտարով։ Ծրագրի շնորհիվ նաև կխնայվի տարեկան շուրջ 105,500 խմ խմելու ջուր, իսկ ջրակորուստները կնվազեն մոտ 55%-ով։
Ծրագիրն իրականացվում է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության, Աբովյանի համայնքապետարանի և «Շեն» ԲՀԿ-ի կողմից՝ «Ուրբան հիմնադրամի» հետ համագործակցությամբ։