Հայտերի ներկայացման հրավեր Արարատ, Կոտայք, Սյունիք, Վայոց Ձոր մարզերի համայնքահեն կազմակերպությունների համար
ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիրը, որ իրականացվում է Քաունթերփարթի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում է հայաստանյան համայնքահեն կազմակերպություններին ներկայացնելու հայտ իրենց համայնքներում ժողովրդավարական գործընթացներին աջակցող գործողությունների իրականացման համար: Վերջինս ներառում է, սակայն չի սահմանափակվում հետևյալով․
- տեղական ինքնակառավարման մարմինների հետ երկխոսության հաստատում,
 - համայնքային խնդիրների վերհանման գործում ակտիվ ներգրավվածություն՝ կիրառելով համայնքի ավագանու նիստերին, հանրային լսումներին մասնակցության առկա մեխանիզմները,
 - համայնքի բյուջեի կազմման գործընթացին մասնակցություն և մոնիթորինգի իրականացում,
 - տեղական մակարդակում քաղաքականության մշակման գործընթացին աջակցություն,
 - ինչպես նաև կանանց, երիտասարդների և բնակչության մարգինալացված խմբերի ներգրավում։
 
Աշխարհագրական ընդգրկվածության առումով դիտարկվում են հետևյալ չորս մարզերը՝ Արարատ, Կոտայք, Սյունիք, Վայոց Ձոր։
Հայտերն ընդունվում են հայերեն կամ անգլերեն մինչև ս․թ․ օգոստոսի 15-ը՝ ժամը 18:00։ Մրցույթի փաստաթղթերը կարող եք տեսնել հետևյալ հղումով․






