Մարտ-Հոկտեմբեր 2020 Համայնքներում կոշտ կենցաղային աղբի կառավարման ուղեցույցների մշակում և վերջիններիս իրականացման համար պահանջվող վերապատրաստման կարիքների գնահատում

Համայնքներում կոշտ կենցաղային աղբի կառավարման ուղեցույցների
մշակում և վերջիններիս իրականացման համար պահանջվող վերապատրաստման
կարիքների գնահատում:

• Վերլուծել և հետազոտել տեղական համայնքային կոշտ թափոնների կառավարման պլանավորման վերաբերյալ ՀՀ իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը` համայնքային կոշտ թափոնների ավելի կայուն կառավարման պլանավորման նոր շրջանակի վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով:
• Վերլուծել և հետազոտել Հայաստանում նախկինում մշակված տեղական համայնքային կոշտ թափոնների կառավարման պլանները՝ թափոնների կառավարման միջազգային կայուն պլանավորման տեղայնացման մեթոդաբանություն մշակելու նպատակով:
• Մշակել աղբահանության պլանավորման ուղեցույց։
• Հետազոտել և տրամադրել խորհրդատվություն ուղեցույցների՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանելու վերաբերյալ:
• Հանդիսանալ համակազմակերպիչ և մասնակցել հետևյալ միջոցառումներին.
ա. փորձագիտական հանդիպումներ և աշխատանքային նիստեր
բ. շահառուների հանդիպումներ
գ. դաշտային այցեր
դ. ծրագրի ավարտական միջոցառում
• Մշակել շահագրգիռ կողմերի ներգրավվածության մեթոդաբանություն և պլանավորում, կազմակերպել այն և ներկայացնել հաշվետվություն:

Ֆինանսավորող կազմակերպություն․ Շվեդիայի կառավարության կողմից ՀԱՀ-ում ստեղծված Քաղաքականությունների մշակման և հետազոտությունների հիմնադրամ (ՔՄՀՀ)

Երկրներ/մարզեր/համայնքներ․ Հայաստան

Շահառուներ․ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ՏԻՄ-եր։