
«Հրավեր՝ դառնալու Աբովյան համայնքի՝ Համայնքային ակտիվ երիտասարդական խմբի (ՀԱԵԽ) անդամ»
Աբովյան համայնքի՝ Համայնքային ակտիվ երիտասարդական խմբի անդամության հայտ
16 հունվարի 2025
Եթե 18-ից 29 տարեկան եք և բնակվում եք #Աբովյան համայնքում, ապա այս հայտարարությունը ձեզ համար է։
«Կարողունակ երիտասարդներ հանուն համայնքային զարգացման» նախաձեռնության շրջանակներում մենք հայտարարում ենք առաջնորդների թիմի հավաքագրում։
Աբովյան համայնքի՝ 18-ից 29 տարեկան բնակիչներին հրավիրում ենք դառնալ Համայնքային ակտիվ երիտասարդական խմբի անդամ և մասնակցել սեփական համայնքի զարգացմանը:
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը մեկնարկում է «Կարողունակ երիտասարդներ հանուն համայնքային զարգացման» մեկամյա նախաձեռնությունը, որի նպատակն է քաղաքացիական կրթության և մասնակցային մեխանիզմների միջոցով Աբովյան համայնքի երիտասարդների մոտ ձևավորել համայնքային սեփականության զգացում և նրանց հնարավորություն ընձեռել ակտիվորեն մասնակցելու սեփական համայնքի զարգացմանը։
Նախաձեռնությունը «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի մաս է կազմում։ Այն ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուների կողմից։
Նախաձեռնության շրջանակներում Աբովյան համայնքում նախատեսվում է ձևավորել 30 անդամից բաղկացած «Համայնքային ակտիվ երիտասարդական խումբ» (ՀԱԵԽ/CAYG), որում կարող են ներգրավվել Աբովյան համայնքի այն բնակիչները, ովքեր՝
- 18-ից 29 տարեկան են,
- Հետաքրքրված են համայնքային զարգացմամբ պատրաստ են դառնալ այդ զարգացման շարժիչ ուժը,
- Մասնավոր հատվածի (բիզնես) կամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են,
ՀԱԵԽ անդամները «Կարողունակ երիտասարդներ հանուն համայնքային զարգացման» ծրագրի շրջանակներում առաջիկա մեկ տարում հնարավորություն կունենան՝
- Մասնակցել կրթական/ կարողությունների զարգացման դասընթացների,
- Իրականացնել համայնքային նախաձեռնություններ, որի ծախսերը կհոգա ծրագիրը, ,
- Ներգրավվել տեղական ինքնակառավարման գործընթացներում,
- Համագործակցել Աբովյան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ հանուն համայնքային զարգացման։
ՀԱԵԽ անդամ դառնալու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝
https://forms.gle/ifreM1A6yeDUFcaP8
Մասնակիցների ընտրությունը կատարվելու է հայտատուների մոտիվացիայի, տարածքային և ոլորտային բազմազանության ապահովման և գենդերային բալանսի պահպանման հիման վրա: Ընտրության հիմքում դրվելու է նաև հայտատուների կողմից ներկայացված՝ համայնքի զարգացման տեսլականը։
Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցազրույցների արդյունքում կկատարվի մասնակիցների վերջնական ընտրությունը։
ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 15․02․2025։
Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ` ԱՄՆ ՄԶԳ միջոցով: