Հունվար 2021թ — Հունիս 2022թ Դաշինք՝ հանուն կանաչ և կայուն կառավարման
«Ուրբան հիմնադրամի» անմիջական օժանդակությամբ և ԵՄ աջակցությամբ՝ Գյումրի և Վանաձոր քաղաքները հնարավորություն ունեցան բարելավել քաղաքների կառավարման համակարգը և քաղաքային պլանավորման, աղբի վերամշակման և հանրային տրանսպորտի ոլորտներում երկու համայնքների մոտեցումները համապատասխանեցնել ազգային ու եվրոպական չափանիշներին:
Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման նախաձեռնությունը, որը իրականացվեց լեհական Պիլա համայնքի հետ համատեղ, նպատակ ուներ բարելավել համայնքային ծառայությունները՝ առաջարկելով էկոլոգիապես մաքուր, արդյունավետ և համապարփակ լուծումներ և բարձրացնելով հանրային իրազեկությունը առողջության ու շրջակա միջավայրի վրա պլաստիկ թափոնների և վառելիքով աշխատող տրանսպորտի բացասական ազդեցության վերաբերյալ: Ծրագիրը նաև Վանաձորի, Գյումրու և Պիլայի համայնքապետարանների աշխատակիցներին զինեց քաղաքային կառավարման համար անհրաժեշտ գիտելիքներով:
«Ուրբան հիմնադրամը», մասնավորապես, տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն տրամադրեց աղբահանության կառավարման պլանավորման, ֆինանսական վերահսկողության, գնումների, դոնորների ծրագրերի կառավարման, այլընտրանքային ֆինանսավորման ներգրավման, հաղորդակցության ռազմավարության և հանրային մասնակցության վերաբերյալ: Երկու համայնքները բարելավելցին քաղաքային կառավարման և աղբահանության իրենց գիտելիքները՝ ծանոթանալով եվրոպական փորձին Լեհաստանի Պիլա և Ֆրանսիայի Լիոն քաղաքներում:
Արդյունքում, Գյումրի և Վանաձոր համայնքները ձեռք բերեցին կարողություններ՝ արդյունավետ կառավարելու ծրագրի շրջանակում ներդրված ենթակառուցվածքները, այդ թվում՝ ԱՏՀ համակարգը, կանաչ հանրային տրանսպորտը և պլաստիկ թափոնների վերամշակման հոսքագիծը:
Ֆինանսավորում․ ԵՄ
Իրականացում․ «Ուրբան հիմնադրամի»