Օգ․ 2025թ-հունիս 2026թ․ Ջրային բաղադրիչ․ «Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (ՈԳԶԱԱՄ) Ծրագիր


ՈԳԶԱԱՄ ծրագրի «Ջրային բաղադրիչի», նպատակն է աջակցել ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեին (ՋԿ), Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն (ՀՏԶՀ) և ջրային ոլորտի հիմնարկներին ոռոգման ոլորտում ջրի կառավարման քաղաքականության, կարողությունների և գործիքների բարելավման նպատակով։
«Ջրային բաղադրիչի» ուղղություններն են.
1․ Պետական քաղաքականություն և բարեփոխումներ՝ ուղղված ջրային ռեսուրսների կառավարմանը և ոռոգման արդյունավետությանը
- «Ոռոգման համակարգերի արդյունավետ կառավարման ռազմավարական ծրագրի» և միջոցառումների պլանի կազմում
- ՋՕԸ-երի և «Ջրառ»-ի, ՋՕԸ-երի գործունեությունը կանոնակարգող խորհրդի և գործադիր մարմնի գործունեության և կարողությունների բարելավման ուղղված առաջարկությունների ներկայացում
- Ոռոգման ծրագրեր իրականացնող կառույցների արդյունավետության ուսումնասիրություն և բարելավման առաջարկների ներկայացում
- Իրավական դաշտի վերլուծություն և ջրային ռեսուրսների համապարփակ կառավարմանն (ՋՌՀԿ) ուղղված առաջարկությունների ներկայացում
- Ոռոգման ոլորտում հանրային-մասնավոր գործընկերության բարելավմանն ուղղված առաջարկությունների ներկայացում
- Պետական և ոչ պետական գործընկերների միջև ոռոգման ոլորտի քաղաքականության երկխոսության հարթակի ստեղծում։
2․ Ջրային ռեսուրսների և ոռոգման ցանցերի տեխնիկական, ինստիտուցիոնալ և սոցիալական ինժեներիա
- Պետական սեփականության ոռոգման համակարգերի չափագրում, քարտեզագրում, տեխնիկական և ֆինանսական գնահատում, ներդրումների առաջնահերթության մեթոդաբանության մշակում
- Ծրագրերի կառավարման ժամանակակից ծրագրակազմի ստեղծում և ներդրում ծրագրերի կառավարումը պատշաճ ապահովելու նպատակով
- Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման (ՋՌՀԿ) մոդելի ստեղծում՝ թիրախային ՋՕԸ-երի գետավազանի համար։
3․ Ուսուցման, տեղեկատվության և մոնիթորինգի համակարգ
- Ջրային հաշվեկշռի գնահատում, մոդելավորում և մոնիթորինգ
- ՋՕԸ-երի, «Ջրառ» ՓԲԸ-ի, Կանոնակարգող խորհրդի և ՋԿ-ի աշխատակիցների կարողությունների բարելավում
- Վերահսկման և տվյալների ստացման համակարգի (ՎՏՍՀ/SCADA) ծրագրային ապահովում
- Պայմանագրա-իրավական կարողությունների զարգացում
- Կարողությունների բարելավում միջազգային փորձի փոխանակման միջոցով։
«Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (ՈԳԶԱԱՄ) Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և կողմից (ԵՄ) և Զարգացման Ֆրանսիական Գործակալության (ԶՖԳ) կողմից։
ՈԳԶԱԱՄ Ծրագրի «Ջրային Բաղադրիչն» իրականացնում է Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամը, որը բաղադրիչի տեխնիկական իրականացումը պատվիրակել է «ԱՄՊԵՐԱ» ՍՊԸ և «ՈՒՐԲԱՆ» Կայուն Զարգացման Հիմնադրամի» կոնսորցիումին։




