Թվային տեխնոլոգիաները խթանում են ժողովրդավարությունը

Թվային տեխնոլոգիաները խթանում են ժողովրդավարությունը

2024 թ.-ին Ուրբան հիմնադրամը գործընկերոջ՝ Քաունթերփարթ ինթըրնեշընելի հետ համատեղ Երևանում անցկացրեց «Ժողովրդավարություն և տեխնոլոգիա» հաքաթոնը, որը յուրաքանչյուր տարի իրականացվում է Արևելյան գործընկերության երկրներում դանիական  Alliance for Democracies կազմակերպության ձևաչափով։ Հաքաթոնի հաղթող ճանաչվեց Աննա Խաչատրյանի գաղափարը, որը վերաբերում էր կեղծ լուրերի բացահայտմանն ուղղված տեխնոլոգիական լուծմանը։ Աննան իր գաղափարը ներկայացրեց այս 2025-ի մայիսի 13-14-ը Կոպենհագենում կայացած Ժողովրդավարության գագաթնաժողովին և ճանաչվեց հաղթող՝ 10,000 դոլար դրամական մրցանակով։  

Ուրբան հիմնադրամը «Ժողովրդավարություն և տեխնոլոգիա» հաքաթոնը մտադիր է դարձնել ավանդական՝ ընդլայնելով մարզային երիտասարդների մասնակցությունը։

Աննա Խաչատրյանին մրցանակը հանձնում է Անդրես Ֆոգ Ռասմուսենը՝  Alliance for Democracies-ի հիմնադիրն ու ՆԱՏՕ-ի նախկին Գլխավոր Քարտուղարը