Հունվար, 2024թ — հունվար 2027թ ՏՏ ոլորտում համագործակցության խթանում

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) աջակցությամբ «Ուրբան հիմնադրամը» ադմինիստրատիվ և կազմակերպչական օժանդակություն տրամադրեց ճապոնական Deloitte Tohmatsu Financial Advisory (DTFA) ընկերությանը, որը նպատակ ունի նպաստել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի արդյունավետ զարգացմանը՝ ներգրավելով ռազմավարական գործընկերների, այդ թվում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությանը և տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կազմակերպություններին։

Հիմնադրամը կազմակերպեց հանդիպումներ DTFA-ի, կառավարության և ՏՏ ընկերությունների միջև՝ ապահովելով արդյունավետ քննարկումներ, իրականացրեց հարցումներ՝ պարզելու այն հայաստանյան ընկերություններին, որոնք կարող են համագործակցել ճապոնական կազմակերպությունների հետ՝ ընդլայնելով երկկողմ բիզնես հնարավորությունները։
Ավելին, Հիմնադրամը կազմակերպեց առերես և առցանց սեմինարներ ու աշխատաժողովներ, որտեղ ոլորտի մասնագետները փոխանակվեցին գիտելիքներով՝ նպաստելով Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի երկարաժամկետ զարգացմանը։
Ֆինանսավորում: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությwun (JICA)
Իրականացում: Deloitte Tohmatsu Financial Advisory (DTFA), the Urban Foundation
Շահառուներ: Ministry of High-Tech Industry, IT companies in Armenia




