Հայտերի ներկայացման հրավեր Արարատ, Կոտայք, Սյունիք, Վայոց Ձոր մարզերի համայնքահեն կազմակերպությունների համար

Հայտերի ներկայացման հրավեր Արարատ, Կոտայք, Սյունիք, Վայոց Ձոր մարզերի համայնքահեն կազմակերպությունների համար

ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիրը, որ իրականացվում է Քաունթերփարթի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում է հայաստանյան համայնքահեն կազմակերպություններին ներկայացնելու հայտ իրենց համայնքներում ժողովրդավարական գործընթացներին աջակցող գործողությունների իրականացման համար: Վերջինս ներառում է, սակայն չի սահմանափակվում հետևյալով․  

  • տեղական ինքնակառավարման մարմինների հետ երկխոսության հաստատում,  
  • համայնքային խնդիրների վերհանման գործում ակտիվ ներգրավվածություն՝ կիրառելով համայնքի ավագանու նիստերին, հանրային լսումներին մասնակցության առկա մեխանիզմները, 
  • համայնքի բյուջեի կազմման գործընթացին մասնակցություն և մոնիթորինգի իրականացում, 
  • տեղական մակարդակում քաղաքականության մշակման գործընթացին աջակցություն,  
  • ինչպես նաև կանանց, երիտասարդների և բնակչության մարգինալացված խմբերի ներգրավում։  

Աշխարհագրական ընդգրկվածության առումով դիտարկվում են հետևյալ չորս մարզերը՝ Արարատ, Կոտայք, ՍյունիքՎայոց Ձոր։  

Հայտերն ընդունվում են հայերեն կամ անգլերեն մինչև ս․թ․ օգոստոսի 15-ը՝ ժամը 18:00։ Մրցույթի փաստաթղթերը կարող եք տեսնել հետևյալ հղումով․