Տեխնիկական առաջադրանք «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի ավարտական գնահատման համար

Տեխնիկական առաջադրանք «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի ավարտական գնահատման համար

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը ընդունում է հայտեր խորհրդատուներից (անհատներ կամ կազմակերպություն)ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում ստորև նկարագրված աշխատանքները կատարելու համար։

«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը` հանրային մասնակցության և իրազեկման միջոցով, ինչպես նաև խթանել վարքագծի փոփոխությունները՝ ստորգետնյա ջրերի արդյունահանման կրճատումը ապահովելու համար:

Ծրագիրը նախատեսվում էր իրականացնել հետևյալ հիմնական նպատակներով․

Նպատակ 1․ Իրավակարգավորող (քաղաքականության և օրենսդրական)դաշտի բարելավում՝ ջրօգտագործման ոլորտում մասնակցայնությունը խթանելու նպատակով։

Նպատակ 2․ Ջրային ռեսուրսների կառավարման մասնակցություն ևվերահսկում։

Նպատակ 3․ Հանրային իրազեկում, կրթություն, վարքագծի փոփոխություն։

Նպատակ 4․ Ջրային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված փորձնական/պիլոտային ծրագրերի իրականացում։

Ծրագրի տևողությունը

3 տարի, մարտ 2017 — փետրվար 2020.

Շահառուներ

Ընտրված համայնքների բնակչությունը, մասնավորապես՝ Արարատի մարզի՝ Վեդի, Այգավան, Փոքր Վեդի, Բուրաստան և Բերքանուշ, Խաչփար համայնքները; Արմավիրի մարզի՝ Ակնալիճ, Առատաշեն, Երասխահուն, Եղեգնուտ, Գայ և Գրիբոյեդով համայնքները։

1Առաջադրանքի նկարագրությունը

Ընդհանուր նպատակ

Ծրագրի ավարտական գնահատումը պետք է նպաստի հաշվետվողականությանը`ապահովելով ձեռք բերված արդյունքների գնահատումը։ Բացի այդ, այն պետք է խթանի ուսմանը՝ հասկանալու գործոնները, որոնք հնարավոր են դարձրել ծրագրի առաջընթացը կամ խոչընդոտել են դրան՝ բացահայտելով բոլոր հիմնական դասերը, որոնք կհանգեցնեն երկրում և ոլորտում հետագա կատարելագործմանը։

Ավարտական գնահատումը ցույց կտա ծրագրի ազդեցությունն ու կայունությունը, որը եզրակացություններ կանի հետագա գործողությունների մասին։ Այն պետք է նկարագրի ձեռք բերված արդյունքները և այն պայմանավորող գործոնները։

Հատուկ նպատակներ

Ծրագրի ավարտական գնահատումը վերլուծելու է Ծրագրի արդիականությունը, արդյունավետությունը և արտադրողականությունը և գնահատելու է՝ արդյո՞ք Ծրագրի ակնկալվող արդյունքները ձեռք են բերվել Ծրագրի իրականացման ընթացքում (արդյունավետություն), և արդյո՞ք դա արվել է արդյունավետ եղանակով (արտադրողականություն):Այն նաև կգնահատի, թե Ծրագիրը որքանո՞վ է նպաստել ընդհանուր և հատուկ նպատակների իրականացմանը և արդյո՞ք Ծրագրի արդյունքները (բոլոր մակարդակներում) կայուն են (կայունություն)։

Վերլուծության եզրակացության հատվածումկնկարագրվի, թե արդյո՞ք Ծրագիրը լավագույնս ապահովել է իրական կարիքները և առաջնահերթությունները (համապատասխանությունը)։

Գնահատումը պետք է կենտրոնացած լինի նվաճումների, գործողությունների որակի և արդյունքներիգնահատման վրա՝ հիմք ընդունելով զարգացման ռազմավարական նպատակները։ Այս տեսանկյունից գնահատումը պետք է ցույց տա ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող միջամտությունների հետ կապերը և բացահայտի գործոնները, որոնք խոչընդոտել են առաջընթացը։

Գնահատմանը հատուկ հարցեր

Ստորև ձևակերպված հարցերը հատուկ են գնահատմանը։ Հիմք ընդունելով այդ հարցերը, ինչպես նաև նախնական խորհրդատվություններն ու փաստաթղթերի վերլուծությունը, գնահատողը (անհատ/կազմակերպություն) կքննարկի դրանք Ծրագրային թիմի հետ և սկզբնական զեկույցում կառաջարկի գնահատման համապարփակ հարցերի փաթեթ՝ տվյալների հավաքագրման համապատասխան աղբյուրների և գործիքների հետ միասին։

Ստորև ներկայացվող գնահատման հարցերը արտացոլում են գնահատման նպատակները՝ ընդգրկելով գնահատման բոլոր չափանիշները:

1. Համապատասխանելիություն(Relevance)

1.1 — Որքանո՞վ են սկզբնական նպատակները դեռևս համապատասխանեցվում ընթացիկ և սպասվող կարիքներին ևթիրախային խմբերի առաջնահերթություններին:

1.2 — Ինչպե՞ս է նախագիծը անդրադառնում շահառուների և այլ շահակիրների կարիքներին:

2. Արդյունավետություն (Effectiveness)

2.1 — Որո՞նք են նախկին և որոնք են ակնկալվող (քանակական և որակական) միջամտության արդյունքները:

3. Արտադրողականություն (Efficiency)

3.1 — Որքա՞ն են ծախսերը համամասն ձեռքբերումներին՝ հաշվի առնելով հասարակության ամբողջ ծախսերն ու ձեռքբերումները։

4. Կայունություն (Sustainability)

4.1- Որքանո՞վ է հավանական, որ ստացված արդյունքները կունենան շարունակական բնույթ նաև ծրագրի ավարտից հետո՝ հաշվի առնելով նաև ինստիտուցիոնալ կարողությունները։

5. Ազդեցություն (Impact)

5.1 –Ծրագրի կողմից թիրախային խմբերի շրջանում կատարած փոփոխությունների (նախատեսված և չնախատեսված) ո՞ր մասն է երկարաժամկետ։

5.2 — Ինչպե՞ս կարելի է հետևել առաջընթացը ծրագրի ընթացքում։

5.3 — Գնահատեք Ծրագրի միջամտության տեսանելիությունը ԱՄՆ ՄԶԳ- ի համար։ Ինչպե՞ս են ծրագրի շահառուները արված միջամտությունները ասոցացնում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ։

Այս բոլոր հարցերը Գնահատողի կողմից պետք է ստանան պատասխաններ և լինեն առաջարկվող մեթոդաբանության մեջ։ Լրացուցիչ հարցեր կարող են ավելացվել։

Ստացված արդյունքները կօգտագործվեն՝ԱՄՆ ՄԶԳ, շահակիրների և այլ գործընկերների կողմից՝վերարտադրելու և/կամ վերանայելու այն մոտեցումները, որոնք կկիրառվեն ջրային ոլորտին վերաբերող մասնակցային այլ ծրագրերում։

Մեթոդաբանությունը

Ընտրված թեկնածուն,մեթոդաբանության հետ միասինպետք է առաջարկի՝

  • Գնահատման նախագիծը,
  • Հարցաթերթը,
  • Որակական հետազոտությունների իրականացման ևջրային ոլորտի փորձագետների, քաղաքականություն մշակողների և մասնագետների հետազգային և տեղական մակարդակներում խորացված հարցազրույցների անցկացման նախագիծը,
  • Ֆոկուս խմբերի իրականացման նախնական պլանավորումը,
  • Շահակիրների վերլուծություն, որը նաև կներառի համեմատական գծապատկեր՝ ծրագրի սկզբում իրականացված նմանատիպ վերլուծության հետ։Ընթացիկ գնահատման մեթոդաբանությունը պետք է հաշվի առնի նախկինում արված գնահատման վերլուծության արդյունքները։

Ակնկալվող արդյունքներ

Ծրագրի ավարտական գնահատման ակնկալվող արդյունքներ՝

  • Գնահատման հարցաթերթ;
  • Գնահատման ժամանակացույց
  • Շահակիր խմբերի համեմատական վերլուծություն (գծապատկեր և աղյուսակ՝ անգլերեն և հայերեն)
  • Գնահատման ավարտական զեկույց՝ անգլերեն և հայերեն, ներառյալ առաջարկությունները
  • Հայերեն և անգլերեն Powerpoint ներկայացում
  • Աուդիո ձայնագրություններ և փորձագետների հարցազրույցների սղագրություններ։

2Առաջադրանքի տևողություն

Գնահատումը կմեկնարկի2019թ․ դեկտեմբերի կեսերին և կավարտվի մինչև 2020թ․ փետրվարի վերջը։ Հետաքրքրված կազմակերպությունը/անհատը պետք է առաջարկի առաջադրանքի ժամանակացույց, որը չպետք է գերազանցի երկուսուկես ամիսը։

Դիմելու համար, հետաքրքրված կազմակերպությունը/անհատները պետք է ներկայացնեն տեխնիկական և ֆինանսական հայտեր։

Տեխնիկական հայտը կգնահատվի 70%, որը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը.

• Հակիրճ մեթոդաբանություն (առավելագույնը 1 էջ) — 20%

• Հայտատուի մարդկային ռեսուրսների կարողությունների նկարագրությունը՝տրված առաջադրանքները սահմանափակ ժամկետներում կատարելու համար (առավելագույնը 1 էջ) — 35%

• Նմանատիպ առաջադրանքների կատարման վերաբերյալ ունեցած նախորդ փորձի վերաբերյալ նկարագրական (առավելագույնը 1 էջ) — 20%

• Առաջատար սոցիոլոգիինքնակենսագրական `25%:

Ֆինանսական հայտը կգնահատվի 30%, որը պետք է ներառի բյուջեի նկարագրականը՝ յուրաքանչյուր առաջադրանքի համար։

  1. Պահանջվող փորձը և որակավորումները
  • Բարձրագույն կրթություն՝ հանրային քաղաքականության, սոցիոլոգիայի, միջազգային զարգացման, տնտեսագիտության, վիճակագրության կամ որևէ այլ համապատասխան համալսարանական աստիճան։
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ՝ ծրագրերի գնահատման ոլորտում։ Ջրային ոլորտում ծրագրերի գնահատման փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Միջազգային կազմակերպությունների և դոնորների հետ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
  • Անգլերեն և հայերեն լեզուներով գրավոր հաղորդակցվելու գերազանց հմտություններ։
  • Առաջադրանքի արժեքը

Գնային առաջարկը չպետք է գերազանցի 2300000 ՀՀ դրամը։

4Դիմումների ընթացակարգ

Հետաքրքրված դիմորդները պահանջվող փաստաթղթերը պետք է ուղարկենavanoyan@urbanfoundation.amհասցեին մինչև ս․թ․Դեկտեմբերի 6-ըներառյալ։