ՋՕԸ-երի մասին օրենսդրության բարելավում․ աշխատաժողով Ծաղկաձորում

ՋՕԸ-երի մասին օրենսդրության բարելավում․ աշխատաժողով Ծաղկաձորում

Ինչպե՞ս բարելավել ՋՕԸ-երի մասին օրենսդրությունը։ Արդյո՞ք դրանք այն կառույցներն են, որոնց պետք է ապավինել։ Կա՞ն արդյոք այլընտրանքներ։ Ի՞նչ է նշանակում արդարացի բաշխում։ Որո՞նք են կառավարման մարմինների մարտահրավերները։ Աշխատաժողովի մասնակիցները քննարկում են առկա մարտահրավերները և դրանց հնարավոր լուծումները։ Աշխատաժողովի հեռահար նպատակն է հստակ ձևակերպումներ առաջարկել «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքի վերանայման անհրաժեշտության և նոր խմբագրությամբ օրենքի փոփոխությունների ընդունման սկզբունքային մոտեցումների վերաբերյալ։