Նոյեմբեր 2013թ Տեղական ժողովրդավարություն․ ՏԻՄ համակարգի առաջիկա բարեփոխումների մասին բնակչության ընկալումները

Սույն ուսումնասիրության նպատակն էր պարզել առաջիկա բարեփոխումների մասին բնակչության իրազեկության (գիտելիքների) մակարդակը, նրանց ընկալումներն ու կարծիքները: Սա իր տեսակի մեջ առաջին փորձն էր, ու թեև ստացված արդյունքներից շատերը կարող են նորություն չլինել ՏԻՄ բարեփոխումների գործընթացում ընդգրկված մասնագետների համար, այդուհանդերձ այս ուսումնասիրությամբ ձեռք բերված փաստերը, կարող են օգնել բարեփոխումների հետ կապված գործողությունները առավել թիրախավորված ու նպատակային դարձնելուն՝ մասնավորապես կառավարության, տեղական շահակիր կողմերի և բնակչության միջև հաղորդակցման քաղաքականություն մշակելիս: Այն կարող է նաև զրոյական նշաձողի դեր կատարել հետագայում ոլորտում առաջընթացի գնահատելիս։

Ֆինանսավորող կազմակերպություն. Ֆ․ Էբերտ հիմնադրամ

Երկրներ/մարզեր/համայնքներ․ Հայաստան

Շահառուներ․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, փորձագիտական համայնք, դոնորներ