
ՔՀԿ-ների տեղեկատվական հանդիպում
Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում` գործընկեր ՔՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Նրանց ներկայացրեցինք ինստիտուցիոնալ հզորացման գործիքներն ու գործընթացները, ինչպես նաև խոսեցինք կազմակերպությունների վրա դրանց դրական ազդեցության մասին: Մեր թիմը մանրամասնորեն ներկայացրեց ծրագրի հաշվետվության հիմնական պահանջները՝ շեշտադրելով մոնիթորինգի և գնահատման կարևորությունը: Մենք վստահ ենք, որ ծրագրային թիմի աջակցությամբ իրականացվող համայնքային զարգացման ծրագրերը կշարունակեն դրական ազդեցություն ունենալ և նպաստել համայնքների բարելավմանը: